Բունդեսլիգայի 22-րդ տուրի հանդիպումում Մյունխենի «Բավարիան» սուր դիմադրության է հանդիպել «Աուգսբուրգի» հետ մրցակցությունում: Խաղի առաջին իսկ րոպեին հաշվի մեջ առանց անցած տանտերերը առաջին խաղակեսում նաև երկրորդ գոլն են հեղինակել, ու միայն հանդերձարան գնալուց առաջ են մյունխենցիները կարողացել վերականգնել հաշվի հավասարությունը: Երկրորդում արդեն զգալիորեն իրեն զգացնել է տվել հյուրերի փորձառությունը, ովքեր էլ ի վերջո տոնել են հաղթանակ՝ 3:2: