Մարզպետարաններում պատրաստվում են օպտիմալացման աշխատակազմի մինչև 30 տոկոսի կրճատմամբ: Աշխատանքային ֆոնդը, սակայն, մնալու է անփոփոխ, թեև ենթադրելի է, որ այդպիսով կբարձրանան աշխատողների աշխատավարձերը։ Կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կրճատումների ժամանակ շեշտը դրվելու է այն բաժինների և վարչությունների վրա, որոնք ուռճացված են կամ կրկնում են մեկմեկու գործառույթ:

Օպտիմալացման հետ կապված կրճատումներ լինելու են նաև տեղակալների մասով: Յուրաքանչյուր մարզպետ ունի 3 տեղակալ, ինչ ավելորդ ճոխություն է մանավանդ այն դեպքում, երբ պարզ չէ, թե ինչով են զբաղված։ Այդ դեպքում ենթադրելի է, որ տեղի կունենա նաև տեղակալների վարորդների հաստիքների կրճատում ու պարզ կդառնա, թե ովքեր էինխանգարում մեռելածին այդ կառույցի արդյունավետ աշխատանքին:


Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ