Ուզում ե՞ք իմանալ՝ էս ամենն ինչի՛ց է:
էս
ամենը նրանից է, որ մեր քաղաքական դաշտում ոչ թե գործ են անում, այլկինո են հանում. վարում են, ցանում, հնձում, հավաքում. մի խոսքով՝ բուռն ժողովրդա՜-վարությո՛ւն:
Հիմա
կհարցնեք, թե՝ «Ի՞նչ վատ է, թող վարեն էլ, ցանեն էլ, հնձեն էլ, հավաքեն էլ»: Հա՜, բայց ախր ասին՝ «մատոռ», եռուզեռի մեջ են, հենց հաջողված «դուբլին» հասան, «դուբլը» նկարեցին, դեկորացիան հավաքում, թողնում-գնում են:
Իրանց
արածն, իրանց վարածն, իրանց ցանածն, իրանց հնձածն էլ ախր սա՜ղ պարաֆինից բուտաֆորիա է: Հանրությունն էդ ո՛չ ուտել կարա, ո՛չ էլ թափելու տեղ կա, որ տվին՝ տանի-թափի:

Իսկ կինոյից մարդիկ արդեն զզվել են: Ո՜ր կողմ նայում են՝ կինո ՜ հա՛ կինո՜:
Ու
էդ դեռ քի՜չ է, հլա մի բան էլ, հենց շատ դժվար ու պատասխանատու նկարահանում է, էդ է՜լ չեն անում: Հենց պտի մեկը կրակը ընկնի ու էդ կրակից ոչ միայն ելնի, այլև հետն էլ էն մյուս կրակն ընկածներին հանի ու փրկի, ստեղից-ընտեղից մի էրկու տանջված, բազմիցս ջարդուփշուր էղած «կասկադյոր» են գտնում, բերում, դեմ տալիս, իրանց փոխարեն դրանց բանել տալիս: Հենց «կասկադյոր» չկա, հենց բուն «դերասանն» է ելնում էդ մարդկանց առաջ, ստացվում է ի՞նչ: Ստացվում է Նիկոլի՝ զսպված ցասման տակից դուրս պրծած բացականչությունը՝ «Է հետո՞, արա՞»…

Արդյունքում, պարզվում է, որ էդ «կասկադյորներն» էլ սկի էդքան շատ չեն, իսկ ավելի ճշգրիտ՝ մի հատ «կասկադյոր» կա հիմա «նկարահանման հրապարակում», որը բոլորի տեղ պատասխանատու «դուբլն» է անում:
Ով
է էդ միակ մեր «կասկադյորը՞»:
Նիկո՜լն
է, ո՞վ է: Հենց մի բան մնաց բուն էդ բնագավառի գործող «դերասանին»՝ նորից հնչում է Նիկոլի «Է հետո՞, արա՜»-ն:

Որպեսզի հոգուս մեղք արած չըլնեմ, ասեմ, որ մի քիչ քի՛չ ասի. մի էրկուսն էլ կան, որ Նիկոլին ոչ թե հոգսի տակ են գցում, այլ գործ են անում: Չեմ ուզում իրենց առանձնացնել, որ էն մյուսները չջղայնանան, ջղային՝ ավելի հոգսի տակ գցեն մեր էդ մի քանի «կասկադյորներին»: Ես առաջարկ ունեմ: Այսուհետև նե՛նց «քասթինգ» արեք, նե՛նց «դերասան» ընտրեք, որ ստորև բերվո՛ղը անգիր իմանա:

1. Իրա ասածը (գոնե ձայնագրությունը մի քանի անգամ լսելուց հետո) մի կերպ ըմբռնել ըլնի, որ իրա ելույթներում իրա հնչեցրած ողջ «խոսքի» խաթեր գոնե մի՛ թարգմանիչ ու մի՛ վերծանող միայն պահանջվի: Թե չէ երբեմն անխիղճները չես իմանում ինչ լեզվով են խոսում, քիչ է, դեռ ամեն հաջորդ նախադասությանն էլ անցնելիս մի հատ լրիվ ուրի՜շ լեզվի են անցնում: Արդյունքում՝ ամեն նախադասության համար մի-մի թարգմանիչ ու վերծանող է պահանջվում;

2.Կառավարության էդ ծրագիրը գրողին ներկայացրեք Նոբելյան մրցանակի, բայց ոչ թե էկոնոմիկայի,այլ գրականությա՛ն բնագավառում. հիմա նե՜նց մարդկանց են էդ Նոբելյան մրցանակը տալիս, որ էդ ծրագիրը գրողին լրիվ հասնո՛ւմ է, ու տե՛ղն է դրանԲայց եթե՜ փարատվեցին կասկածներս, ու պարզվեց, որ էդ ծրագիրը Գալո՜ւստն է գրել, Գալուստիս հանկարծ նման խայտառակ մրցանակի չարժանացնե՜ք. իրան կներե՜ք, իրան նման բան բնա՜վ չի հասնում;

3. Էլ ձեր կադրերից ոչ մեկին հանկարծ Ամերիկա չուղարկեք, որ «կրթություն» ստանա. ով ըտեղ «կրթվում» է, գալիս, ստեղ մարդկանց իրա ստացած «գիտելիքներով» դնում-քաշում է, որովհետև մեկն ըլնի` սա՜ղ Ամերիկան մեծից փոքր ու էս ծերից էն ծեր մի հատ կարգին կրթի

Ինչ նորի՛ց վերաբերում է Գալուստ Սահակյանին, ապա ասում էի, չէ՞, որ իրա գործն անմահ է. խնդրե՛մ, Տրանսպորտի, կապի և (որ շա՜տ խորհրդանշական է) հաղորդակցությա՜ն նախարար էն պատանու գալուստով կշարունակվի գործը Գալուստի, ամեն հարցազրույց ու հաղորդակցություն իր էդ արժանի փոխարինողի հետ էլի նե՜նց ուրախ կանցնի, որ դարման կըլնի Գալուստի մանդատի կորուստի դարդին

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ