Սկուդետեի հերթականում հերթական հաղթանակն է տոնել Իտալիայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնը: Այս անգամ «Յուվենտուսին» զիջողը հյուր եկած «Ֆրոզինոնեն» էր՝ 3:0: Սովորական պես հանդիպումում հերթական գոլով աչքի է ընկել Քրիշտիանու Ռոնալդուն: Դարպասի մեկական գրավումով նրան ընկերակցել են Պաուլո Դիբալան ու Լեոնարդո Բունուչին: 66 միավորով «ծեր սինյորան» վստահորեն գլխավորում է աղյուսակը: