Սո՜վ էր, սո՜վ էր Ղրղզստան:
Հայաստանում
սով չէր, բայց էլի Ռուսաստանը մեղավոր էր: Չեխիայում էլ սով չէր, որովհետև Եվրամիության նպաստով ապրող երկիր է, թեպետ սոցիալիստական ժամանակներում կարգին արդյունաբերություն ունեցող, կարգին զարգացած երկիր էր: Բայց իրեն էլ էր, պարզվում է, Ռուսաստանը դժբախտացրել: Բա ո՞նց, ընչի՞ պտի ինքն էդքան մե՜ծ, հզոր, անառիկ ըլնի, իսկ իրանք՝ պուճուր-մուճուր, միշտ սրա-նրա ոտի ու ազդեցության տակ ընկած բան:

Արդեն ասի, որ սո՜վ էր, սո՜վ էր նաև Ղրղզստան, բայց չասի, թե դրա՞նց սովի պատճառն ինչու Ռուսաստանը դուրս եկավ, դրա՞նց դեմ Ռուսաստանի գործած մեղքը ո՛րն էր, որ էկել էին սեմինարի՝ Ռուսաստանում հեղաշրջում գլուխ բերելու «իրենց ու իրենց ազգերին էսօր տանջող ամենաօրախնդիր» հարցով: Հը՞, ո՛րն էր դրանց դեմ Ռուսաստանի մեղքը: Է՞ն, որ պետության երես անխիղճները պատմության մեջ չէին տեսել՝ դրանց պետությո՞ւն սարքեց, թե՞ որ այբուբեն չունեին՝ այբուբեն տվեց:

Թեպետ սով չկար, բայց իրենց երկրի պատմության մեջ հետն էլ երբևէ պետություն ու այբուբեն չկար նաև Ղազախստանում, ու էդ պետությունն ու այբուբենն իրենց համար նույնպես Ռուսաստանն ընդամենը մի 70-80 տարի առաջ ստեղծեց, բայց Ղազախստանի առաջ էլ, ըստ սեմինարի եկած ղազախների, Ռուսաստանը շատ գեշ մեղք էր գործել:

Սովը չէր տարել նաև Միքայել Զոլյանին: Ես կասեի՝ լրիվ հակառակը, էդ տղեն լրիվ ուրիշ պրոբլեմ ուներ. խոշոր պլան վերցնելիս կադրում տեղավորվելո՛ւ պրոբլեմ ուներ: Իսկ առհասարակ դժգոհելու տեղ ինքը ո՛չ էրեկ էր ունեցել, ո՛չ էսօր ուներ, մանավանդ որ արդեն ԱԺ պատգամավոր ու ամեն ինչով ապահովված մարդ էր էսօր դարձել, թեպետ իրեն միշտ էլ թանկ ու լավ էին պահել, էնքան «պանիր» էին անգթորեն տվել, որ, ոնց որ ասի, խեղճ տղեն արդեն կադրում չէր տեղավորվում: Բայց իրա՛ առաջ էլ Ռուսաստանը ինչ-որ բանով մեղավոր էր: Ճիշտ է, ինքը դեռ վերջնական չէր կողմնորոշվել, թե կոնկրետ ի՛նչ բանով էր մեղավոր, որոնումների մե՛ջ էր առայժմ, բայց, հաստա՜տ, իրա սիրտը վկայում էր, որ Ռուսաստանն իր դեմ շատ գեշ մեղք էր գործել: Ու էդ տղեն, հերսոտած, որ դեռ չի կողմնորոշվում, թե ո՛րն էր իր առջև Ռուսաստանի գործած մեղքը, էսպես էկել, սաղի՜ն գլխին հավաքել, սեմինար էր անում, Ռուսաստանում հեղաշրջում էր վռազ նախապատրաստում:

Հա՛, հավաքվել էին տղերքով, աղջկերքով, կատվի դերը Ռուսաստանին տվել, ու ուզում էին Պուտինին թախտից գցել, երևի հաջորդ քայլով էլ, ըտենց տղերքով ու աղջկերքով՝ էդ Չալոյի կամպանիայով, գնալ, Ռուսաստանը գրավել, իրար մեջ բաժանել, մի մասը տալ ղրղզներին, մի մասը՝ ղազախներին, մի մասը չեխերին, մյուս մասերը՝ մյուս «հալածված», բայց վրդովված երկրներին, տակն ինչ էլ որ մնաց՝ էդ սեմինարը կազմակերպող երկրին, այսինքն՝ մեզ

Ու Չալոյի խմբի մեջ մտնում էին Չստոն, Մստոն՝ Ղրղզստանից, Փոստոն ՝ Ղազախստանից, Ալոն, Բալոն, Չալոն՝ առանց դրանց աշխարհ գալու էլ արդեն իսկ «տանջված» Հայոց աշխարհից, Համբոն, Չամբոն, Դմբոն, մյուս «համբոներն» ու մյուս «դմբոները»՝ մյո՛ւս «տանջված» երկրների կուսակցություններից, Խտոն-Բտոն էլ՝ շատ անհասկանալի, շա՜տ կասկածելի ինչ-որ կազմակերպություններիցՈւ էլֆ ու թզուկ էսպես հավաքվել, տո ի՜նչ Սանտա Կլաուս, մի հատ հաղթանդամ «Ձեդ Մառոզ» էին ուզում տապալել

Շատ չերկարացնեմ, առայժմ դրանց կայացրած՝ «Ռուսաստանի բախտի հետ խաղացող վճռից» ոչ մի կոնկրետ տեղեկություն չկա: Բայց փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանն առայժմ «դիմանում է» դրանց «գրոհներին» ու առայժմ «չի հանձնվում»: Էնպես որ սեմինարի մասնակից էդ մկնաչափիկ «ջոջերը» էս անգամ էլ ջղային «քաշեցին իրենց պոչերը» ու գնացին՝ կատարելագործելու Ռուսաստանը գրավելու իրենց «քո՜ն-ցե՜փթ-նե՜րը»: Միքայել Զոլյանը չգնաց, ինքը ստեղ մնաց, որ ստեղ՝ տանը կամ խմբակցության ժողովին, ականջը դինջ, մի հատ նորմալ կենտրոնանա, մի հատ տեսնի՝ ինքն ի՛նչ է անում, մի հատ ճշգրտի Ռուսաստանում հեղաշրջում անելու, Ռուսաստանը գրավելու՝ և՛ մարտավարական, և՛ ռազմավարական իր մոտեցումներն ու ծրագրերը

«Ռաշը թըդեյ»-ն էլ իր կողմից աշխարհով մեկ լա՜վ «ծաղկեցրեց» Ռուսաստանը շտապ հեղաշրջելու, հալից գցելու, գրավելու, մասնատելու ու իրար մեջ անելու՝ դրանց շատ «վախենալու», զի «քա՜ջ» ծրագրերը, Չալոյի սույն հեգ խմբի «տքնաջանքերը»-«մկնաջանքերը»Դե ինչ, հառա՜ջ, «քաջե՜ր», բայց գլուխներդ կակա՜լ կպահեք. ձեր փափագած էդ «պատերազմն» արդեն ձեր էդ սեմինա՜րը բնավ չի լինելու, որ գլուխներդ տենց «հպա՜րտ» ցցեք

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Ասում են՝ հյուրերին քաղաքը ցույց տալիս տարել են նաև Էրեբունին ցույց տան: Ու ասում են նաև, որ դրանք Արգիշտիից շատ գեշ նեղացած են ըտեղից գնացել: Ո՜նց ինչո՛ւ. փոխանակ տղու անունը դնի «USA», բռնել, անխիղճը դրել էՌուսա: