«Մեկ էլ ասում են՝ հեղափոխություն չի՜ էղել: Հլա մի հատ դեմներդ ու կողքերդ նայեք. բա որ հեղափոխություն չի էղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք ստեղ նստած (ծափահարություններ՝ ԱԺ դահլիճում):

Ձեզ համար իհա՜րկե հեղափոխություն «չի էղել», որովհետև որտեղ ձեր քաղաքական բովանդակությունը առաջ էր ստեղծվում, հիմա նույն տեղում էլի ստեղծվում ա
Իհա՜րկե «չի էղել»…
Խոսում եք արտաքին քաղաքականության, անկախ քաղաքականության, Հայաստանի ինքնության ու բանի մասին ու ձեր հիմնարկի դեմը տնկում եք Հայաստանի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության դրոշը, մեզ էլ խորհուրդ եք տալիս, որ պետք ա արտաքին քաղաքականությունը հավասարակշռել. բա Ռուսաստանի դրո՞շը խի չեք կախել, էլ չեմ ասում՝ Վատիկանի դրոշը» (համատարած աշխուժություն ու զվարթություն ԱԺ դահլիճում):
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում ունեցած ելույթից

Ոչի՜նչ, Նիկո՜լ ջան, իրանք չէի՞ն կախել էդ դրոշը, մե՛նք, էս է, կախեցինք, դրանց անհեռատես բացթողումը տեղում դրինք-լրացրինք: Բայց, ամեն դեպքում, մի հարց մնաց բա՛ց. եթե Մարուքյանը հերքում է, որ էդ խոսքդ իրեն էր վերաբերում, այդ դեպքում ո՞ւմ էր դա վերաբերում
Հա՜,
ջոկեցի՜. էդ «Վատիկանի դրոշը չկախած» հիմնարկի տիրոջը, որի առթիվ Մարուքյանը երդվում է, թե դե՜մքն անգամ չի ճանաչում:

Բայց, ամեն դեպքում, ՀՀ վարչապետն ըսենց ջիգյարով, սենց «կապիտալնի» դրեց ուշնորհավորեց պարոն Մարուքյանի ու իրա թիմի հա՛մ Սուրբ Սարգսի, հա՛մ Սուրբ Վալենտինի տոնն ու, դրեց, էդպես դրանց, էդ ազիզ օրով, ծերի՜ց ծեր մի բարձի տեղում սիրո՜ւն ծերացնել տվեց:

Իսկ ինչ վերաբերում է Հռոմ ու Վատիկան գնալ-գալուն, ապա դրա համար ժամանակին ահագին բան էր պետք:
Բա
իհա՜րկե:
Դրա
համար հատուկ «պուծյովկա» էր պետք, էդ «պուծյովկեն» գրող մի հատ ծանոթ, մի հատ շա՜տ թափով «դիսպետչեր» էր պետք էդ Վատիկանում: Ստեղ ե՛լքդ ապահովող էր պետք, ընտեղ՝ Հռոմում, մո՛ւտքդ ապահովող էր պետք

Ու կա՜ր, անտերն, էդ ամենը կա՜ր:
Ամե՜ն
ինչ էլ կար:
Կյանքը
եռո՜ւմ էր «նոր հռոմեական ճամփեքի վրա» մինչևէս վերջերս:
Գնում
էին Հռոմ, գնում Վատիկան, ազատ ֆռֆռում:
Պապն
անձամբ էր գալիս Միշիկի տուն, երեխեքին էր անձամբ այցելում:
Ամա՜ն
չխառնե՜ք էն մյուս պապի հետ:
Երեխեքի՛
պապն էր գալիս իրա թոռներին այցելության

Ի՜նչ երանելի ժամանակներ էին:
Արար
աշխարհում մենք էինք ուի՞նչ Ամերիկա. այ տա, հո դուք էլ «Մենք ենք, մեր սարերի» ոչխարապահ Ավա՞գը չեք:
Ամերիկան
ո՞վ էր ախր:
Ամերիկան
էդ ժամանակ ախր ո՞ւմ շունն էր:
Մենք
էինք ու Վատիկա՜նը:

Էդ հին ու բարի ժամանակներում արար աշխարհում սոսկ էրկո՛ւ պապ կար՝ մեկը Հռոմի, մյուսն իրա՝ նորին աֆերիստություն, հայոց Օստապի՝ Միշիկի էրեխեքի պապը:

Ու էդ ամենը՝ մինչև էս վերջերս: Աշխարհը կիսել, բաժանել էին ուղիղ էրկու մասի. մի մասը՝ Սաշին, մյուս մասը՝ ՄիշինՈւ, որ ուզում եք իմանալ, այ է՛ս էր հենց իսկակա՛ն, բո՜ւն «50-50»-ը՝ իրանց ընտանիքի էդ «սրբազան» լոզունգն ու սկզբունքը:

Ու տենց «սաշումիշ էղած» ՝ ողջ ազգն ապրեց ուղիղ 10 տարի, մինչև որ էս վերջերսհեղափոխություն էղավ, ու ՀՀ նոր վարչապետը ամբիոն բարձրացավ, ու լսեցիք, թե ի՛նչ ասաց ու ոնց հորդորեց ոմանց, որ Վատիկանի դրոշը իրենց շենքի դեմ կախենԲայց նե՜նց ստորացուցիչ տոնով ախր դրանց առաջարկեց, որ դրոշի տեղ, ավելի լավ էր, դրա՛նք ամոթու գնային-կախվեին

Իսկ ամենից վատն էլ ախր է՛ն եղավ, որ վարչապետի բուռն ելույթից հետո հայոց ամենից «կլասիկ» պատգամավորի ցավն ընե՜նց սրվեց ու ընե՜նց բարդացավ, որ Ծառուկյանի պես իմունիտետով օրգանիզմի տեր մարդն անգամ այլևս դժվար ռիսկ անի՝ դրա էդ «ցավը» այսուհետ… «տանի»:

Ու գիտե՞ք ինչու էդքան թունդ սրվեց. որովհետև Նիկոլը էդ մարդու ամենացավոտ տեղը դրեց-խառնեց, էդ մարդու ցավը տեղում հոգեկան ծանր երկվության վերածեց: Ախր էդ մարդը, մի կողմից, ասում է՝ «Միշիկն ո՞վ է, ես Միշիկ չեմ ճանաչում», բայց մյո՛ւս կողմից էլ սիրտն էդ անծանոթ մարդու համար նե՜նց գեշ է ցավում, որ դրա խաթեր Նիկոլի հետ է անգամ գժտվում

Էդ դեպքում այսուհետ բա ի՞նչ պտի էդ խեղճ մարդն անի:

Պարզ չէ՞՝ ինչ պտի անի:

Էլի պտի գնա ու «լայվ» պտի մտնի ու իրա էն ելույթի հանգի մի հատ էլ ելույթ հիմա՛ ունենա:

Ինչ ելո՞ւյթ:

Է՜ն, է՜լի, որ ասում էր. «Պատերազմ ե՞ք մեզ հայտարարել, լուրջ եք ասո՞ւմ, պատերա՞զմ, հա՞, ուզում եք ՝ հետներս պատերազմ վարե՞ք: Ախր մոռա՞ցել եք, թե մե՜նք՝ ո՜վ, դո՜ւք՝ ո՜վ, մոռա՞ցել եք մեզ. կմա՜շենք, կմաշենք, կմաշվեք, կանցնեք-կգնաքԱյ էդքան երկար կպատերազմեք, շա՜տ երկար կպատերազմեքՀավա՜քեք ձեզ, էս ո՞ւմ եք ռաստ էկել, էս ո՞ւր եք էկել, էս ո՞ւր եք մտել, էս ինչի՞ մեջ եք մտել. իրեք հատ նամակ իրեք երկիր ուղարկեմ՝ սա՜ղ կխառնվի իրար»…

Ու Նիկոլն էլ էս «լայվը» կդիտի ու ինքն էլ ի՛ր «ուղերձը», փոխադարձաբար, դրա՛ն կհղի, սակայն, հակառակ պարոն Մարուքյանի, կհղի շատ կարճ ու շատ համառոտ. «Ի՜-ձի՛ տի Վատիկա՛ն »:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Պարոն Մարուքյանն ամեն կերպ իրեն հեռու պահելով «Վատիկանի դրոշը դեռևս չկախած» էդ «առեղծվածային» հիմնարկի տիրոջից՝ ավա՜ղ, ամենավերջում, լրիվ համը հանեց ու իրեն մատնեց, երբ լրագրողների հետ զրուցելիս «Վատիկանի դրոշը դեռ չկախած», բայց «Եվրամիության ու ԱՄՆ դրոշը կախած» էդ հիմնարկի տիրոջ թասիբին նե՜նց ջերմեռանդ կանգնեց, որ իրա «փայլուն» ճակատն ավելի՜ հավեսով «փայլեց», քանզի… գեշ քրտնեց: