Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը սոցկայքի իր էջում գրել է. «Որպեսզի Հայաստանը հաղթահարի գլոբալ ճգնաժամը և ունենա Հայրենադարձություն՝ արտագաղթի կասեցումով, բնակչության թվակազմի շեշտակի աճ, պիտի լուծել երեք ռազմավարական խնդիր (մնացյալն ածանցյալ է). ստեղծել. Ա) սեփական հումքի վրա, այն է՝ ոչ մետաղական հաքատեսակի վրա կառուցված, գիտաարդյունաբերական համալիր, Բ) արդար հասարակություն, ուրեմն և Իրավական պետություն, Գ) ձևակերպել ազգային իդեալ. հայությունը դա ունի: Այն ամփոփված է Արարչագործական Հայաստանի կոնցեպտում (իհարկե, վերջինս կառարկեն աթեիստները, հեթանոսները և նաև ազգաբնակչության անգետ մի հատված, բայց դա ժամանակի ընթացքում կհաղթահարվի)»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: