Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց, շաաատ բաց նամակ Էդմոն Մարուքյանին Պարոն Մարուքյան, հոգուս չեմ կարող մեղք անել ու ասել, որ մինչև Բաբաջանյան Արմանին ձեր ցուցակով գլխներիս երեսփոխան կարգելը աչքիս լույսն էիք, բայց նույնիսկ Ձեզանից չէի սպասում, որ Ձեր խախուտ հեղինակությունն այսպիսի դաժան փորձության կենթարկեք՝ սույն «կոնֆլիկտաբան» (տո լավ է՛) պարոնի ոտքերի տակ դնելով ձեր ջահել-ջիվան կուսակցության մշուշապատ ապագան։ Պարոն Մարուքյան, առայժմ բարեկամաբար խորհուրդ եմ տալիս, որ Դուք էլ խորհուրդ տաք Ձեր թանկագին «կոնֆլիկտաբանին»՝ ԱՄՆ-ում երկու համալսարան ավարտած (տո լավ է՛) առհասարակ չխոսի ազնվությունից, արդարությունից, անկաշառությունից, մեկ էլ չպնդի էլի, որ ինքն իր թերթի ու կայքի համար ամերիկաներից փող չէր ստանում։ Լավ է չասաց, որ ռոբիկ-սեՌժիկի վախտվա կառավարությունից էլ չէր փող ստանում։ Պարոն Մարուքյան, Բաբաջանյան Արմանին սրանից հետո որ ուղարկեք հարցազրույց տալու, խորհուրդ տվեք, որ այսուհետ էլ միայն բավարարվի փիշիկ-չիշիկ թեմաներով, որովհետև եթե ձեր կուսակցությունում էս Արմանի «գեղիցը մարդ չկա», ու էս պարոնը կարողացել է Ձեզ խաբխբել, որ ինքը սովորական խաբեբա, կեղծիքների վարպետ ու հայտնի «քցող» չի, լիքը մարդիկ կան, որոնք մինչև ուղնուծուծը ճանաչում են էդ փիշիկ-չիշիկին, ու եթե շարունակի մեծ-մեծ բարբաջել, մեկ էլ տեսար՝ էդ մարդկանց համբերության բաժակը լցվեց ու հիշեցրին էդ պարոնի «փառապանծ ուղու» մասին։ Ձեր էդ Բաբաջանյանն ամոթ չունի՝ վաղուց հայտնի բան է, բայց ես հույս ունեմ, որ Դուք գոնե մի թիքա դրանից ունեք, սարսափելի հարգարժան պարոն Մարուքյան»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: