Պոլոզ Մուկուչի արձանի պոլոնեզը
Նման աշխարիկ-հոգևոր վիճակում տիար Զենոնը դեռ չեր եղել: Հագուստ-հանդերձը դեռ տանելի էր (սևաթույր պիջակ, ճերմակ վերնաշապիկ և կաշվե չարոխներ), անտանելի էր սանրվածքը՝ վառ դեղին քյաքյուլը զուգակցվում էր ճերմակ մորուքին: Զենոնը այսպես զուգված նստել էր ‹‹իշոտնուկ›› դասի աթոռի ծայրին և պարզել էր մի ալեծփուն պաստառ, վրան գրված ահա սա. ‹‹Կեցցե Մուկուչը՝ Գյումրվա արժանապատվության պահապանը››:

Օվալաձև դահլիճի կենտրոնում տեղակայված էր գորգապատ մի բազկաթոռ, դեմը՝ կաղնեփայտ մի սեղանիկ, վրան դարսված օրվա խորհրդին հարիր ուտեստ և խմիչք:

Ճաշացանկ՝

‹‹Բոշի մայլի›› հինավուրց փռում եփված օխչարի քյալա և Արփաչայի ջրով թորված րախի (ուխա՜յ…):
Հ.Գ.-1 Նա, ով Գյումրվա օխչարի քյալեն կուտի դանակ-պատառաքաղով և վրայից կխմի կոնյակ, չկասկածեք, պարգևավճարված չինովնիկ է:
Հ.Գ. –2 Նրանք, որոնք մինչև օրս անծանոթ են տիար Պոլոզի կյանքին և գործին, վստահ եղեք, Եհովայի ծպտյալ վկաներ են:

Օրակարգ՝
Քար լռության մեջ մեկ էլ հնչեց Պոլոզի պոլոնեզը: Ես Գյուրմվա անուշ բարբառով չեմ խոսի մեր վերին արտի նեխած ցորեն որոշ իշխանաց հետ: Նրանք դրան անարժան են: Ես կխոսեմ գրական (քիչմ պաշտոնական) հայերենով:
Այս
ի՞նչ եք անում քաղաքիս հետ, չեմ հասկանում: 30 տարի է անցել ժաժքից, բայցևայնպես Գյումրիում 2000 վագոն-տնակներում գրումրեցիներն են ապրում, երեխաներն են մեծանում և անհայտ է, թե երբ ու որ թվին հայրաքաղաքս հրաժեշտ կտա վերոնշյալ անաբուռությանը:

30 տարվա մեջ իմ առջևով 30 հազար պաշտոնյա է անցել, էկել-հասել են Լենինական, որ քաղաքի կենտրոնում կուշտմ ուտեն-խմեն, հասնեն ‹‹Չուլոչնի›› գործարանի ավերակների մոտ, խունկ ծխեն և այլն և այլն: Եկել-հասել են, ծախսել են պետբյուջեի փողերը, կերել-խմել են (ոչ անուշ դրանց կերած-խմածին), առանց կարմրելու էլ վերադարձել են Երևան:

‹‹Հանուն հայրաքաղաքի փրկության››, ‹‹Կեցցե Գյումրին և լենինականցին››, ‹‹Վերաշինենք մեր Պոլոզի ծննդավայրը›› և այլ ախմախ-անհամ անուններով վեհաժողովներ և գիտաժողովներ են կազմակերպում, մղկտում են, դոշ են ծեծում, հետո մինչև արևածագը վայելում են Շիրակի դաշտի բարիքները և կապտած գնում են բաղնիք, որ լողանան ու թարմացած Երևան վերադառնան:
Գիտե՞
ք ինչու են կապտում:
Անհամաչափ
զխտկվելուց:

***

Մի ժամանակ փրկիչ-վարչապետ Կարենը հասավ հայրաքաղաք, ասֆալտեց 1.5 փողոց, ընկավ աշխեկների ջանին և, քանոնը ձեռն առած, բորդյուրներն էր չափչփում: Ինձ և այլոց հանկարծ թվաց, թե շփոթել է թաղը և ‹‹Սոֆիկի բաղեր›› վագոնա-տնակային թաղամասում վագոնները հաշվելու փոխարեն ‹‹Կումայրի›› արգելոցի քարերն է մաժմժում:
Չէ
ր շփոթել:
Իր
ընտանիքի համար մի գեղանուշ առանձնատուն գնեց, դարձրեց հյուրանոց: Այսինքն՝ իր բիզնեսը ծաղկեցրեց:

***

Մյուս մեծավորը, որ ժամանեց հայրաքաղաք, ՀՀ 4-րդ նախագահ Արմենն էր Սարգսյան: Սա էլ մեջքով կանգնեց դեպի վագոն-տնակները և նրա բնակիչները, հիացավ կորած-մոլորած կուլտուրայի մի շակալադ տնով և որոշեց այն վերականգնել ու նվիրել Գյումրի քաղաքին:
Էստեղ
են ասել՝ խելքի աշեցեք:
Բայց թե ինչ:
Աշեք,
թե չաշեք, ձեր գլխի մեջ հավերժական ժաժք է:

***

Վերջերս էլ հայրաքաղաք ներխուժեց ռուսահայ միլիարդատեր, մայրաքաղաքի շատ կուլտուրական մի ընտանիքի զավակ՝ Ռուբենը Վարդանյան:
Ուրախացանք:
Քիչմ
էլ հուզվեցինք, քանի որ Ռուբենը ոմն ժիլետավոր Կարապետյան կամ էլ ինչ-որ ուռած-փքված Սարգսյան չէ և աչքի է ընկել ալամ աշխարհին ցնցելու նախագծերով:
Օրինակ՝
‹‹Ավրորա›› մրցանակաբաշխությունը:
Կամ
էլ, ինչու անտեսենք, ‹‹Ոչխարի խուզի ազգամիջյան փառատոնը››:

Մտածեցինք և ցնծացինք՝ հուսալով, որ նա հաստատ պատվական ծրագրեր էր իրականացնելու Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրիում:
Ասենք՝
կարող էր հայրաքաղաքում մի քանի բազմաբնակարան և Գյումրվա համն ու հոտը պահպանած սև ու կարմիր տուֆով շենքեր կառուցել և տեղավորել տնանկ գյումրեցուց՝ չէ որ պարոն Վարդանյանը բնավ էլ սնանկ չէ:

Կամ էլ գուցե վերականգներ մեր հռչակավոր մսի կոմբինատը, ապխտած երշիկ արտադրեր, մի քանի հազար աշխատատեղ բացեր և լուծեր շատ հարցեր:
Ախորժակներիս
անքաշ պանիր և թթվի ջուր՝ ինչպես սիրում էր ասել իմ վենձ ախպեր Ծիտրո ԱլեքըՎարդանյան Ռուբենը որոշել է ատրակցիոն բացել և կիսասոված Գյումրին զարդարել Փարիզին վայել խաղերով և փայլերով:

Կրկին ասենք՝ խելքի աշեցեք, ձեր գլխի մեջ իսկապես ժաժք է:

Հեռագիր Բեմից՝
ՀԱՐԳԱՐԺԱՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ԵՎ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԱՆՈՒՆԻՑ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԱՐԳԵԼԵՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՍԿՍԵԼ ՈՐԵՎԷ ԹԱՄԱՇԱՎՈՐ ԾՐԱԳԻՐ՝ ՄԻՆՉԵՎ ՈՐ ՎԵՐՋԻՆ ՏՆԱԿԸ ՉԴԱՌՆԱ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՆՄՈՒՇ: ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՊՈԼՈԶ:

Բեմը դատարկվեց:
Վարագույրն
իջավ վար:
Օվալաձև
Բուֆետում խաշկերույթ է ի պատիվ մեծն գյումրեցու՝ Պոլոզ Մուկուչի արձանի:
Ցը…

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ