Կայացել են Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրափակչի առաջին խաղերը: Նշենք դրանցից առավել հատկանշականները: Այսպես՝ «Չելսին» արտագնայում հաղթել է «Մալմյոյին» (2:1), «Նապոլին»՝ «Ցյուրիխին» (3:1), «Վալենսիան»՝ «Սելթիկին»՝ 2:0: Տհաճ անակնկալ է մատուցել հյուրընկալվելիս ԲԱՏԷ-ին զիջած «Արսենալը»՝ 1:0: Համառ հյուրընկալություն է կազմակերպել գերմանական «Այնտրախտին» Դոնեցկի «Շախտյորը»՝ 2:2: Նույն հաշիվն է գրանցվել ի դեպ և «Օլիմպիակոս»-Կիևի «Դինամո» դիմակայությունում, որտեղ ոստիկանները բախում են ունեցել ուկրաինացի ֆանատների հետ: