Գրող, հրապարակախոս Աշոտ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանյան գահը կամ թագը կախարդական ապուշացնող զորությամբ է օժտված։ Վերջին երեսուն տարում մենք հա ականատես ենք լինում այդ երևույթին. մինչև գահին հասնելը՝ մարդը, կարծես, ադեկվատ է։ Նստեց դրան ու սկսում է... հիմարություններ բլթեցնել։ Ահա. աղքատ երկրի բնակիչները, ըստ տարրական տրամաբանության, պիտի աղքատ լինեն։ Այսինքն՝ անչափ ցածր աշխատավարձով ապրողները և պարտքերով գոյատևող գործազուրկները։ Նրանց ցածր գնողականությամբ պայմանավորված՝ շուկայի մասնակիցներ՝ արհեստավորներն ու գյուղացիները, մանր վաճառականներն ու այլ ծառայությունները, նույնպես պիտի սնանկ կամ կիսասնանկ վիճակներում լինեն։ Էլ ի՞նչ կարիք կա այդ չարչարված մասսային մեղադրել անխելքության մեջ, որ աղքատ են։ Նրա համա՞ր, որ հույս են ունեցել երկրում տնտեսական վերափոխումների նկատմամբ ու չեն հեռացել երկրից։ Նրա համա՞ր, որ սիրել են հայրենիքը ու դիմացել են երեսուն տարվա արկածախնդիրներին, սպասել են ու հավատացել»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: