Նաիրի Հովիկյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Հատկապես գյուղական համայնքներում ՏԻՄ-ից բնակիչների դժգոհությունները տարեցտարի ավելանում են, վերջին շրջանում մոդայիկ է դարձել ճանապարհներ փակելն ու գյուղապետի հրաժարական պահանջելը: Շատ դեպքերում դժգոհություններն արդարացված են, որոնց հիմքում, իմ կարծիքով, արդեն մեկ տասնամյակից ավելի գործող կարգն է՝ գյուղապետերը կարող են անսահմանափակ ընտրվել:

Աշխարհում չկա մի օրինակ, երբ նույն պաշտոնում շատ երկար ժամանակ մնացող մարդը չլճանա: Դա չգրված օրենք է: ԱՄՆ-ում, օրինակ, իրենց դեսպաններին այլ երկրներում 3 տարուց ավելի չեն պահում, պաշտոնյաներին նույն աթոռին չեն թողնում 4-5 տարուց ավելի: Բնական է, որ 20 տարի գյուղապետի աթոռին բազմած մարդը ավելի մեծ ախորժակ կունենա ավելի երկար մնալու, կոռումպացված չինովնիկը՝ ավելի շատ կաշառք ուտելու: Եթե օրենքով լինի սահմանափակում, օրինակ, 2 անգամից ավելի ընտրվելու առումով, կարծում եմ, գյուղերում ՏԻՄ արդյունավետությունը կբարձրանա»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: