Մենք մենակ ենք՝ ես ու դու,
Ես էլ դու եմ՝ ես չըկամ
Վահան Տերյան, «Երկու ուրվական»

ՀՀԿ-ում գնալով ոնց որ ոչ ոք չի մնում, ոնց որ գնալով լուսանկարի մեջ պատկերված էս էրկու «անմահ» հոգին են մնումԱմենացավալի կորուստը ՀՀԿ-ի համար աշխարհի ռեկորդակրի՝ Սամվել Ֆարմանյանի դուրս գալն էր կուսակցությունից: Ինքը ՀՀԿ-ից ելավ ու մտավ Գիննեսի գիրք՝ «Աշխարհում ու բոլոր ժամանակներում ամենաշատ կուսակցություններ փոխածը» կատեգորիայում:

Արփինեինն ուրիշ էր: Ինքը զզված գնաց: Բա, իհարկե, «Շարմազն» ու «Մազատյացն» էնքան զահլա տարան, էդ խեղճ աղջիկը զզվեց ու գնաց: Իրանք զահլա էին տանում, քիչ է, դեռ իրեն էլ զոռում, թե՝ «Դու է՜լ զահլա տար»: Արդյունքում՝ էդ «Վինտիկ-Շպունտիկից» էս խեղճ «Կնոպըչկայի» սեփակա՛ն զահլեն գնաց, ու թքեց-գնաց:

Այ Վիգեն Սարգսյանի՜ գնալը ինկոգնիտո ստացվեց. ինքն իբր մնաց, բայց վայ թե ավելի՛ թափով ու ավելի՛ հեռու գնաց, քան մյուս գնացածները: Ընդսմին՝ ըտեղ իրան ուղարկեցի՛ն, դրա համա՛ր գնաց: Ուղարկեցին, բայց կոնկրե՜տ տեղն ու կոորդինատները ցօրս չասացին: Առանց «նավիգացիայի» ղրկեցին-գնաց: Հա՜, իրա գնացած տեղն առեղծված մնաց անգամի՛ր համար:

Ոչ մեկից արդեն՝ ո՛չ լուր, ո՛չ «խաբրիկ»…
Գալուստիցս
ևս, ավա՜ղ, լուր չկա: Ազգը կարոտ մնաց Գալուստի կազմած «բարդ» նախադասության: Բայց ես ջոկել եմ՝ Գալուստն ո՛ւր գնաց:
Գիտե՞ք
ո՛ւր գնաց:
Չե՜ք
պատկերացնի՝ «Իմ քա՛յլ»: Գնա՜ց ու շատ զգո՜ւյշ ծպտվեց էսօրվա մեր Տրանսպորտի նախարարի պատկերի ներքո:
Վա՜հ,
չե՞ք նկատել: Հենց էդ տղեն խոսում է, եթե ուշադիր լինեք, ձեր առջև հառնած Գալուստին կտեսնեք:

Ինչի՜ մասին է խոսքը. ՀՀԿ-ից անգամՍերժը գնաց:
Հա՛,
բա ո՞նց, գնա՜ց:
Ուր
գնա՞ց:
Գնաց՝
էդ գնացածներից մնացած «գաղտնի նյութերը» «պապկի» մեջ կարի ու մի հատ նոր «The X-files» սերիալի սցենար գրի:
Բա
ո՞նց չգրի:
Ինքը
չի՜ կարա ախր չգրի. իրա սածիլած էդքան օլիգարխից իրա բոստանում մի հատ չմնաց: Միանգամից նե՜նց թունդ ժխտեցին մինչև էդ հպարտորեն իրենց «կրած» ՀՀԿ գաղափարախոսությունը, որ հասան նրան, որ էն օրն ինքը Սամոյի նման շշկռվեց, ուզեց մտնի «Երևան-Սիթի»՝ էրկու հատ «Հրազդան» առնի, «ֆեյսկանտրոլ» չանցավ, դրին-լարեցին, մնաց առանց հացի:
Դե
հիմա ինքը նե՜նց սցենար կգրի, որ իրա՛նց իսկական «ֆեյսերը» ցույց տա աշխարհին:

Շուշա՜նը գնաց: Շուշանն էն գլխի՜ց, հլա բան չեղած, չտեսի պես «Դուխով» մայկեն հագավ, իրանց էդքա՜ն տված «մայկեքն» ուրացավ ու թողեց-գնաց:

Ընչի մենակ Շուշանն է՞ր. ինչքա՜ն ծաղիկ կար, ինչքա՜ն անտերուդուրս բույս՝ սաղ իրանց սածիլա՜ծ, ջերմոցում պահա՜ծ, տնավորցրա՜ծ. մի հա՛տ չմնաց: Ո՛չ «գլադիոլուս» Հերմինե մնաց, ո՛չ «նարգի՛զ» չէ, «նարցի՜ս» Կարեն Կարապետյան, ո՛չ «ռամաշկա» Շմայս, ո՛չ «խատուտիկ» Բաբլոյան, ոչ «անթառամ» Խոսրով:
Սա՜ղ
թառամեցին, սա՜ղ չորացան ու հերբարիում դարձան

«Հա՜յ ա՜շխարհ, ով է ստեղծել աշխարհը՞», -էս առթիվ կհառաչեր-կասեր հնձվոր Զավենը, ու Զավենին կշարունակեր հնձվորներից մեկը. «Ա՜շխարհը պտը՜տ-վում է», (չասեմ, թե) «ի՜նչն է դեմ տալիս» (որ չմտածեն թե էդ չասածս իրե՛նց է դեմ տալիս, թեպետ էս վիճակն ընկնելուց հետո բա էլ ո՞ւմ պտի դեմ տար, եթե ոչ իրենց. էսքանից հետո դեմ տալու էլ ի՞նչ համապատասխան թեկնածու կար ուրիշ):

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ