Լիլիթ Հակոբյանը գրում է իր ֆեյսբուքյան էջում. «Հայաստանում կազմակերպվել է ՀՀ ռազմավարական դաշնակից պետության դեմ հեղաշրջում կազմակերպելու սեմինար։ 5 հարց․

1․ Եթե այդպիսի բան չի եղել, ապա պետք է պահանջել հերքում ու ներողություն։ Հրապարակված լուսանկարները ու RT -ի հոդվածում զետեղված նյութը հաստատում է, որ եղել է։ Հղումն՝ այստեղ

2․ Եթե այդպիսի բան եղել է, ապա որքանով է ՀՀ-ն հանդիսանում ռազմավարական ազնիվ դաշնակից, եթե նրա տարածքում իրականացնում են նմանատիպ միջոցառումներ։ Արդյոք դիվանագիտական տեսանկյունից ազնիվ է նմանատիպ քայլերի իրականացումը մեր դաշնակիցների նկատմամբ՝ անվստահություն մթնոլորտ ստեղծելով ԵԱՏՄ երկրների և Հայաստանի միջև։

3․ Եթե այդպիսի միջոցառումներ եղել են(iիսկ մենք գիտենք, որ եղել են) ու ՀՀ հատուկ ծառայությունները տեղյակ չեն, ապա որքանով են նրանք կոմպետենտ։ Արդյոք ասֆալտին փռելուց բացի այլ, ավելի մտավոր գործունեության համար պիտանի են։

4․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հեղափոխությունը այլ ուժերի աջակցությամբ չի իրականացվել։ Չի բացառվում, որ ներկայիս նորաթուխ պաշտոնյաներից միքանիսը մասնակցել են նմանատիպ սեմինարների (իսկ մենք գիտենք, որ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ու ԴԱՍԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԱՐԴԱՑԵԼ)։ Եթե այդ հանգամանքը հաստատվել է, արդյոք չի նշանակում, որ առնվազն կազմակերպչական ու փորձագիտական առումով ՀՀ-ում իշխանափոխության վրա ազդել է ԱՄՆ-ն և նրա կառույցների հետ փոխկապված ֆոնդերը։

5․ Իրոք, իշխանական «Իմ քայլը» դաշինքի ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանը մասնակցել է սեմինարին, որտեղ առնվազն ՀՀ երկու ռազմավարական դաշնակից երկրներում իշխանափոխության մեթոդաբանություն է ներկայացվել՝ հայկական փորձն է փոխանակվել։ Արդյոք սա ՀՀ իշխող կուսակցության դիրքորոշումն է։ Արդյոք ՔՊ-ն մեկնաբանելու է իր պաշտոնյա ներկայացուցիչների սադրիչ գործողությունները։ Արդյոք այդ միջոցառումների մասին, որին մասնակցել է շուրջ 150 արտասահմանյան հյուր տեղյակ է եղել Նիկոլ Փաշինյանը»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: