«Առաջին սերը, ինչպես որ հացը,
Ի՛նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում»:
Պարույր Սևակ
«Երբեմնի ընդդիմադիր ակտիվիստներին թվում է, թե իրենց գործունեության ոլորտը Ֆեյսբուքն է, եւ պետք է գործեն այնպես, ինչպես նախկինում՝ Ֆեյսբուքի էջում սուր ստատուսներ գրեն»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Թե իր թիմից ում էր ակնարկում վարչապե՛տն իր այս… «սուր ստատուսով», թողնում եմ «ստատուսաբաններին»: Ինձ հետաքրքրեց միտո՛ւմը. կարծես թե վարչապետն սկսել է իր թիմին, ինչպես նախորդ նյութերիցս մեկում էի նկատել, «ատեստացիայի» ենթարկել: Այս առթիվ իզուր չէր, որ հիշեցի Պարույր Սևակին. «Առաջին սերը, ինչպես որ հացը, ի՛նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում»…

Ախր իսկապե՜ս երբեմն ոչ թե տարօրինակ բաներ են ասում ու անում, այլ շա՜տ տարօրինակ բաներ են ասում ու անում: Բայց էդ տարօրինակության տակ մի հատ շատ վտանգավորմիօրինակություն կա թաքնված. ասես-չասես՝ իրենք իրենցն են անում, ինչ անես՝ իրենք իրենցն են անում

Հիմա բոլորը դարդ են անում թե, ընդդիմություն չկա, ո՜նց պտի ըլնի. հիշի՛ր խոսքս, ժողովո՛ւրդ, շատ շուտով էդ ընդդիմությունը նե՜նց կգոյանա, որ ձեռը կրակը կընկնեն ու հենց Նիկոլենք ձեռը կրակը կընկնեն, քանզի գիտե՞ս որտեղից էդ ընդդիմությունը կգոյանա. հենց ներսից՝ հենց Նիկոլի թիմից, ու էդ ընդդմությունն արդեն ոչ թե մի հատ կոմիկական՝ «Շարմազ-Անմազ» տանդեմ կլինի, այլ լավ թիկունքո՜վ, լավ լո՜ւրջ բան կըլնի (թեպետ, մյուս կողմից էլ, առանց Նիկոլի՝ իրենց էլի սպասում է հիշյալ տանդեմի «լերկ» ճակատագիրը):

Արդեն իսկ շորշոփները շոշափելի են, արդեն իսկ դրանք ուզում են «իրենցը դնել»: Ոմանք կարծում են, թե դրանց՝ առանց թիմի հետ համաձայնեցնելու էդ ելույթները զուտ միամտության ու անփորձության արդյունք են. բնա՜վ, լա՜վ էլ մտածված ելույթներ են դրանք: «Ալիքներն» են փորձում, ուզում են տեսնեն՝ ինչ ռեակցիա կտան հենց սեփակա՛ն թիմից, որ, եթե էդ մեկը թիմին մարսել տվին, անցնեն մյուսներին:

Կարծում եմ՝ Նիկոլն էլ է էդ բանը նկատել, ու կարծում եմ՝ արդեն պարզ հասկացնում է, որ նկատել է, որ աչալուրջ է: Ու թե հներին «ասֆալտին պիտի ինքը պառկեցներ, նոր հետոնստեցներ», ապա նորերից նրանց, որ թիմից ու իրենցից դուրս էսպես բաներ են ասում ու անում, կարծում եմ, Նիկոլը շուտով կղրկի նենց տեղ աշխատանքի, որտեղ ոչ ասֆալտ կա առայժմ, ոչ էլ ասֆալտի հույս կա մոտակայում: Ու իր էդ քայլով Նիկոլը երկու նպատակ կհետապնդի. նախ, դրանց հեռու կպահի պատասխանատու բնագավառներից, երկրորդ, մա՜րդ ես , մեկ էլ տեսար՝ ջղայնացար, էդ ջղային պահին, լավ կըլնի, որ ասֆալտ չըլնի, որ միտքը չծռվի, դրանց էլփռի:

Լրջանանք, որ լուրջ կերպով ամփոփենք:

Այսօր Նիկոլի ձեռքին Շարմազանովի ասած «կախարդական փայտիկն» է: Ու էդ «կախարդական փայտիկը» ժողովրդի տված ահռելի քվեն է: Նիկոլն էդ «կախարդական փայտիկով» մինիմում երկու կարևոր բան կարող է անել. կպցնել քարին, քարը ոսկի անել, մեկ-մեկ էլ դրանով ոմանց «քոր էկող» գլխները քորել

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ