Այսօր 109 կգ և +109 կգ քաշայինների մրցաբեմ ելնելով ավարտվում է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը, որտեղ սպասվում են Սիմոն Մարտիրոսյանի, Գոռ Մինասյանի, Ռուբեն Աեքսանյանի մրցելույթները: Իսկ նախօրեին ուժեղագույնին որոշեցին 96 և 102 կգ քաշային ծանրորդները: Առաջինում անգերազանցելի էր Հակոբ Մկրտչյանը երկամարտի 360 (160+200) կիլոգրամ արդյունքով, երկրորդում՝ ամեն վաժությունում մեկական մոտեցում ունեցած Արսեն Մարտիրոսյանը 350 (160+190) կիլոգրամ: