Ընթացքի մեջ է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը:
67կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Սևակ Նիկողոսյանը: Երկամարտում նա ցույց է տվել 258 (115+143) կգ արդյունք: 73 կգ քաշային կարգում լավագույնն եղել է Արմեն Գրիգորյանը: Երկամարտի նրա 292-ը գոյացել է պոկում վարժության 132 և հրում վարժության 160 կիլոգրամների հանրագումարից:
81 կիլոգրամայինների մրցավեճում երկամարտի 340 (150+190) կիլոգրամով հաղթել է Ռաֆիկ Հարությունյանը, իսկ 89-ում մրցակցությունից դուրս է եղել Անդրանիկ Կարապետյանը: Պոկում վարժությունում նա գլխավերևում է պահել 163 կգ կշռող ծանրաձողը, իսկ երկրորդում սանձել է 185 կիլոգրամը, ինչը երկամարտում կազմել է 348 կիլոգրամ: