Երեկ երեկոյան կայացել են Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի այս շաբաթվա վերջին երկու հանդիպումները: Գործնականում «Տոտենհեմը» լուծել է հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը, որովհետև դժվար է պատկերացնել, թե այդ ինչ ռեսուրսների հաշվին է Դորտմունդի «Բորուսիան» կարողանալու զրոյացնել անգլիական ակումբի երեք գնդակի առավելությունը:

Անհամեմատ բարդ է ստացվել Մադրիդի «Ռեալի» դիմակայությունը հոլանդական «Այաքսի» հետ: Համենայն դեպս արտագնայում 2:1 հաշվով տոնած հաղթանակը դեռևս երաշխիք չէ, որ «Ռեալն» արդեն մեկ քառորդում է: Բոլոր դեպքերում «Այաքսը» հեշտությամբ չի հանձնվի ու պատասխան խաղում կռիվ կտա: