«Մեզանում իշխող կուսակցություններն իշխելու ժամանակ 100 000-ավոր անդամներ ունենալով` իշխանությունից հեռանալուց հետո մեռնում են: Սա լուրջ մտածելու տեղիք է տալիս: Նաև` 100000-ավորների պահը»:

Արծրուն Պեպանյան, ֆեյսբուք

Համաձա՜յն եմ, Արծրո՛ւն: Ավելի՛ն: Ես առավե՜լս հեռու կգնամ ու չեմ զլանա՝ ո՛րերորդ անգամ կրկնելու խոսքս, որ հնչեցրել եմ դեռ, է՜, էն գլխից: Ահավասի՛կ: Կորել է Հայաստանի կոմունիստական կուսակցության 300 հազար անդամ. համարել անվավե՛ր: Հա՛, մի օրվա մեջ էդ մարդիկ, քնեցին-զարթնեցին ու բոլորն անխտիր՝ 300 հազար հոգի, մեկեն կորան. առավոտ զարթնելիս իրենք էլ չկային: Ցօրս «որոնման» մեջ ու «ռոզիսկի» տակ են, բայց ցօրս չկան: «Էֆ-բի-այ»-ն անգամ փնտրեց՝ չգտավ: Բայց ես, Արծրո՛ւն ջան, գլուխ գովել չլինի, ի տարբերություն էդ «էֆ-բի-այ»-ի, գտա էդ «անհետ կորածներին». էդ 300 հազար հոգին, Արծրո՛ւն ջան. էդ գիշեր գնացին էն կուսակցություն, որի տպագիր պարբերականըդու էիր խմբագրում, ու այլևսհետ չվերադարձան:

Քո ասած էդ 100 հազարավորներն, Արծրո՛ւն ջան, առհասարակ, իրենց բնույթով «աստանդական» են, «տարագիր», «պանդուխտ». մի հատ էլ օտար, բայց սիրուն բառ կա՝ «պիլիգրի՜մ»: «Պիլիգրիմները» ոչ միայն թափառական են, այլև ուխտավոր, այլև ջերմեռանդ կրոնավոր: Ի տարբերություն էդ «պիլիգրիմների», որ Երկնային Տիրո՛ջն են էդպես փնտրում, Երկնային Տիրո՛ջ հետ սերտ առնչվելու հնա՛ր են փնտրում, մե՛ր «պիլիգրիմները» իրենց համար երկրայի՛ն՝ մի հատ թափո՜վ տեր են էդ թափառելով անվերջ որոնում, որ էդ տիրոջ շնորհիվ իրանց գործերը լավացնեն ոչ թե Երկնային թագավորությունում, այլ ստե՜ղ՝ երկրայի՜ն իրենց էդ տիրոջ թագավորությունում մի հատ կարգին տեղ զբաղեցնեն, որպալատ մտնեն:

Ու մեր էդ թափառ «պիլիգրիմների» ճամփեն անցնում էր շքեղ մի երթուղով. ՀԿԿ-ՀՀՇ-ՀՀԿԷդ իրենց «մետաքսի ճանապարհն» էր բաղձալի: Իրենք ՀՀՇ-ից ՀՀԿ էին անցնում, ոչ թե որ իրենք Քոչին էին սիրում, այլ որ քոչ էին սիրում:

Բայց էս վերջերս մի հատ բան եղավ, որի արդյունքում էդ «պիլիգրիմներն» այլևս դժվար իրենց էդ անվերջանալի երթուղին շարունակեն. դրանք ծերացան, շուտով կոպալով միայն երևի ման գան, և ուստի դրանք էլ դժվար ուրիշ թիմ մեկնող գնացքի հետևից էդ կոպալով հասնեն: Իսկ ա՛յ դու չասիր մի ուրիշ՝ շատ կարևոր բան: Չասիր, որ էդ «պիլիգրիմներից» ամենավտանգավորները նրանք են, որոնք հլա ջահել են, բայց էնքան «ցցուն» ու «կարկառուն» են, որ չեն կարող, ասենք, «Ռեալից» «Մանչեսթր Յունայթեդ» տեղափոխվեն, որովհետև դեռ երեկ «Մանչեսթր Յունայթեդի» հասցեին շա՜տ լոպազ բաներ էին ասում. ֆանատները դրանց օր ու արև չեն տա: Եւ այ դրա՛նք, Արծրո՛ւն ջան, արդեն ասացի, շա՜տ վտանգավոր են, դրանք իրենց մուռը հանելու համար, պատրաստ են` անգամ մարգինալ դառնան:

Բայց էդ բոլորը՝ հե՜չ: Այ դու, Արծրո՜ւն ջան, կարող ես էսօր մի շատ կարևոր, կոնկրետ բան անես ու գործին օգնես, եթե ունեցածդ էդքան մտահոգության ու սրտացավության հետ, մի օր էլ մարդկանց բացատրես, որ չի կարելի էդ 100 հազարավորների հետ մեկտեղ ՀՀՇ-ի պես կուսակցության համակիր լինել, հետո էդ 100 հազարավորներից ու աշխարհից բողոքել: Էդ նույնն է, ինչ ինքդ քեզանից բողոքես: Չի կարելի էդպես. Ամերիկայում տենց բան անողներին հատուկ սեանսների են զոռով ուղարկում: Ինչ սեանսների՞: Է՜ն, է՜լի, որ կինոներում հա՜ ցույց են տալիս, երբ անոնիմ ալկոհոլիկը, կիսվելով իր բախտակիցների հետ, ասում է. «Ողջո՜ւյն, ես էսինչ-էսինչն եմ ու ես ալկոհոլիկ եմ», ու բոլորը խմբով ասում են. «Ողջո՜ւյն, էսինչ-էսի՜նչ, շնորհավորո՜ւմ ենք»: Ու իրար էդպես շնորհավորելով, որ ալկոհոլիկ են, սկսում են իրար սիրտ տալ ու իրար էդպես ամոքել:

Մի խոսքով՝ էս էլ թող լինի անոնիմ «պիլիգրիմների՛» խմբակային սեանս.
-Ողջո՜ւյն, ես Արծրո՜ւնն եմ, ես ՀՀՇ-ի էդ 100 հազարավորներից էի: Ու, ճիշտ է, ես դրանց վաղո՜ւց թարկել եմ, բայց ես շատ դժգոհ եմ էդ 100 հազարավորներից
Ու քեզ խմբով, շրջանաձև նստած՝ կպատասխանեն.
-Ողջո՜ւյն, Արծրո՜ւն, շնորհավորո՜ւմ ենք: Մենք էլ էինք քեզ պես էդ 100 հազարավորներից ու մենք էլ քեզ պես լքեցինք տռզած ու հենց էդ տռզելուց երևի մեռած մեր կուսակցությունները

Իսկ էդ տռզելն ու պայթել-մեռելն էլ նրանից է, Արծրո՜ւն ջան, որ մենք որքան էլ Արևմուտքին ինտեգրվելու աղմուկ հանենք, մեկ է, մենք Արևելք ենք: Օրինակ՝ Ամերիկայում, որ երեխան ծնվում է, կա՛մ հանրապետական, կա՛մ դեմոկրատ է ծնվում, իսկ որ երկվորյակ է ծնվածը լինում, պատահում է, որ մեկը՝ դեմոկրատ, մյուսը՝ հանրապետական է ծնվում ու իր հետագա ողջ կյանքի ընթացքում միտքը չի փոխում: Նույնն անգլիացիք են. ծնված օրից «մեծ եռյակի» էս կամ էն կուսակցությունից են. կա՛մ թորի-պահպանողական են, կա՛մ լեյբորիստ են, մի փոքր մասն էլ՝ լիբերալ-դեմոկրատ:

Էդ՝ ընտեղ: Իսկ ստեղ մերոնք, դեռ է՜ էն գլխից, կուսակցական իրենց «կողմնորոշմամբ» միշտ մտահոգվում են միայն այն ժամանակ, երբ մի հատ «փողոտ» գործ է պետք ճարելԱ՛յ այս «փողոտ գործ ճարելու» «պահն» էլ քեզ զարմացրած էն «100 հազարավորների պահն» է հենց, Արծրո՛ւն

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ