«Հայրենիքես հեռացել եմ, խեղճ պանդուխտ եմ, տուն չունիմ»,- Վարպետի տողերով կփորձեր հիմնավորել գալու իր պատրաստակամությունը Վանո Սիրադեղյանը, ու մարդիկ իրեն կպատասխանեին. «Արի՛, Վանիկ, արի՛, ու հին փափագդ վերջապես կատարի՛ր. Քոչարյանի հետ «կամեռ կնայեք», Քոչարյանի հետ «իրար կնայեք», մեկդ մյուսին «պախա՛ն» կդառնաք, եթե էրկուսիդ համար էլ փոխադարձ «զապադլո՛» չէ ձեր էդ հարևանությունը: Բայց կոնկրետ մեզ՝ մարդկանցս համար ձեր հարևանությունը, կներե՛ք, «զապադլո» է: Էնպես որ Կոթի գյուղի մե՛ծ որդի, հազար ներողությո՜ւն, Կոթի գյուղի մեծ «շուխուրո՛վ» որդի, թե էդպես համաձայն ես, հենց վաղն էլ արի՛. ո՜ղջ երկիրը քեզ կդիմավորի ու վռազ, առանց չինովնիկական մի հատ քաշքշուկի, տեղո՛ւմկտեղավորի»:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Նիկո՛լ ջան, ինչքան էլ համերկրացիդ ու «զեմլյակդ» ըլնի, «դենց» բան հանկարծ չանես. էդ «տրոյական ձին» ներս թողեցիր, ստեղծած «ամրոցդ» տեղում կդառնա«Տրոյա»: Էս էն դեպքն է, որ ոչ թե «կարմիր կովը իր կաշին չի փոխում», անգամ եթե արդեն ծեր է էդ «կովը», այլ «տրոյական ձի՛ն» իր «մատերիալն» ու «առաքելությունը» չի փոխում. եթե Տրոյայի տեղ անգամ ուրի՜շ տեղ է մտնում, էդ տեղը վերստին «Տրոյա» է սարքում: Իսկ թե սրտո՜վ, կպա՜ծ ուզում ես՝ բերես, բե՛ր, բայց Քրեական օրենսգիրքն էլ բե՛ր ու սեղանիդ դի՛ր ու դրանով շարժվի՛ր: Հակառակ դեպքում, գիտեմ, կառավարությունը միջոցների խնայողություն է անում, կաբինետումդ ցուրտ կըլնի, կարաս՝ էդ գիրքը բուխարիդ գցես