Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի առաջին հանդիպումների շրջանակում այսօր մրցասպարեզ կելնեն «Այաքս»-«Ռեալ» Մադրիդ, «Տոտենհեմ»-Դորտմունդի «Բորուսիա» զույգերը: Եթե առաջինում նաև իներցիայի ուժով առավելությունը կարելի է տալ մադրիդցիներին, կատարյալ անորոշություն է երկրորդ մրցակցության պարագայում, որտեղ երկուսն էլ դավանում են ագրեսիվ, գոլառատ ֆուտբոլը: Մի խոսքով՝ կրքերի, սուր զգացողությունների պակաս չի լինի: Հավելենք միայն, որ նախօրեին կայացած «Մանչեստր Յունքայթեդ»-«Պարի Սեն Ժերմեն» մրցակցությունում հաղթել են վերջիններս՝ 2:0, իսկ «Ռոմա»-«Պորտու» առճակատումում առավել են եղել իտալական «գայլերը»: