Մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Սովորույթի ուժով կանանց մրցաշարը մեկ օր է տևում, քանզի չունենք առանձնապես մեծ թվով մարզուհիներ: Հաղթող են ճանաչվել՝ Մարիամ Հայրապետյանը (45 կգ քաշային կարգ)` երկամարտի 90 կգ արդյունքով, Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ)` 125 կգ, Տանզելիա Գրիգորյանը (55 կգ)` 132 կգ, Անուշ Արշակյանը (59 կգ)` 144 կգ, Իզաբելա Յայլյանը (64 կգ)` 200 կգ, Ծովինար Կիրակոսյանը (71 կգ)` 182 կգ, Լիանա Գյուրջյանը (76 կգ)` 180 կգ, Նանե Ստեփանյանը (81 կգ)` 161 կգ, Տաթև Հակոբյանը (87 կգ)` 210 կգ և Արփինե Դալալյանը (+ 87 կգ)` 220 կգ:

Ինչ վերաբերում է տղամարդկանց մրցաշարին, այն օրական երկու քաշային կարգերի համար է անցկացվում ու այստեղ թե մասնակիցների թիվն է մեծ, թե ցույց տված արդյունքներն են ավելի պատկառելի: 55կգ քաշային կարգում հանրապետության չեմպիոն է հռչակվել Մոնթե Մխիթարյանը: Երկամարտում նա ցույց է տվել 227 կգ արդյունք, իսկ ահա 60 կգ քաշային կարգում անգերազանցելի է մնացել Արա Պողոսյանը (61 կգ)՝ 236 կգ երկամարտում: