Երեկ ուշ երեկոյան կայացան Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի «Մանչեստր Յունայթեդ»-«Պարի Սեն Ժերմեն», «Ռոմա»-«Պորտու» առաջին հանդիպումները: Անգլիայի ներքին առաջնության վերջին խաղերում անկասելի ուժ դարձած մանկունիանցիները սեփական հարկի տակ չկարողացան դիմակայել փարիզցիներին (գոլերը խփել են Պրեսնել Կիմպեմբեն ու ու Կիլիան ՄԲապեն) ու մրցակցությունը տանուլ տվեցին 2:0 հաշվով: Պատասխանը խաղը մարտի 6-ին է, Սուլշերի սաների համար անորոշ հեռանկարով:

«Ռոմա»-«Պորտու» դիմակայությունում հաջողությունն ուղեկցել է իտալական «գայլերին»՝ 2:1: Այստեղ էլ գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում: Նիկոլո Ձանիլոյի դուբլին պորտուգալացիները պատասխանել են Ադրիանի գոլով ու պատասխան խաղի ելքի առումով իրենց համար որոշակիորեն լավ նախադրյալներ ստեղծել: