ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացնում է ՀՀ կառավարության 2019 թվականի ծրագրի հանրային կառավարման ոլորտի առանցքային մոտեցումները․

  • քաղաքականությանը վերաբերող գործառույթները պետք է համախմբվեն և իրականացվեն պետական մարմինների կառուցվածքում՝ որպես մասնագիտացված ստորաբաժանումներ,
  • օժանդակ, սպասարկող, աջակցող և մասնագիտացված այլ գործառույթների մասով պետք է դիտարկել դրանք մասնավորին արտապատվիրելու հնարավորությունը և նպատակահարմարությունը։ Անհնարին կամ ոչ նպատակահարմար լինելու դեպքում նման գործառույթները պետք է կազմակերպվեն տվյալ մարմնի աշխատակազմում գործող համապատասխան ստորաբաժանումների միջոցով՝ բացառելով նույնանման գործառույթների՝ ներառյալ հաստիքների և ստորաբաժանումների մի քանի միավորների կողմից իրականացումը։ Այս նպատակներով պետության կողմից նոր ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների, հիմնադրամների, ՓԲԸ-ների և (կամ) այլ կառույցների ստեղծումից պետք է ձեռնպահ մնալ, իսկ գործող կառույցների գործունեությունը դադարեցնել (լուծարել, միավորել կամ այլ կերպ դադարեցնել պետության մասնակցությունը), եթե նշված մոտեցումների ներքո չի հիմնավորվում դրանց ստեղծման կամ գոյության անհրաժեշտությունը,
  • պետք է բացառվեն անտեղի և ռիսկային կարգավորումները, նույնանման հարցերի վերաբերյալ կամայական որոշումներ ընդունելու հնարավորությունը։