Սա պատմության մեջ առաջին դեպքն է, որ Ազգային ժողովի նկատմամբ նման արհամարհական վերաբերմունք է ցուցաբերվում՝ հայտարարում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ԱԺ-ն քննարկում է մի ծրագիր, որի իրականացնողները հայտնի չեն։ Այսինքն՝ կառավարությունը չունի կառուցվածք, չկա կառուցվածքի մասին օրենք, որը մեզ հնարավորին տեսլականը ցույց կտա, թե ովքեր են այս ծրագիրն իրականացնելու։ «Այս պահին կան 12 նախարարներ, բայց կան 17 նախարարություններ, որոնք չունեն նախարարներ։ Սահմանադրության խախտմամբ այս նշանակումները տեղի են ունեցել և սրա համար ոչ մի պատասխանատվություն չկա»,- ասում է Մարուքյանը։ Վերջինս նշում է, որ շատ լավ դիրքորոշում է՝ չպատասխանել ոչ մի բարդ հարցի և խոսել կողմնակի բաների մասին։

ԼՀԿ առաջնորդի խոսքով՝ խորհրդարանը պետք է ունենա կառավարության կառուցվածք, հետո ծրագիր, այսինքն «թե էդ կառուցվածքը ոնց է իրականացնելու այդ ծրագիրը»։

Մարուքյանն ավելացնում է, որ «Լուսավոր Հայաստանը» ունի նախնական որոշում և այն կհանրայնացվի քննարկումներից հետո։