Ագռավաքարի խնոցիներն Արարատի կատարին
(երգիծադայլայլ պամֆլետ-օրատորիա)

Ի գիտություն հայ հանրության և համայն հայության. պատկերագիր առակներն այս սաղմնավորվեցին Մատենադարանի պահոցներում և նավարկում են ‹‹Աէրացիայի›› կոյուղամբարում

-Որպես գորշ, դեղին տերևներ,-
Ցրում է հողմը, ցրում…,
-Չարենց Եղիշեի այս քարագիր տողերը ծնվել են հենց այն պահին, երբ, դիցուք, Պապ թագավորը սրախողող ընկավ երկրի սրտում կամ այն ժամանակ, երբ փլուզվում էր Տիգրան Բ.-ի ‹‹Ծովից ծով Հայաստանը››:
Իսկ գ
ուցե թե Անի տիեզերական քաղաքի անկման օ՞րը Եղիշը քարագրեց սույն արծաթատողը: Կարևոր չէ: Զի անցնում ենք գործի՝ ուսած հինգհազարամյա մեր պետականության փառքն ու փառը: Վկան՝ 5.5-հազարամյա հնագույն չարոխը:
Եվ…
չարոխաքոսը:

Խումհարաթող խոստովանանք

Եկեք ազգա-պետականափրկչական տանջալից խումհարից ձերբազատվենք սահուն ընթացակարգով: Անհրաժեշտ է առաջին ընթերցմամբ զմայլվել լյառն Արարատի համայնապատկերով: Երկրորդ ընթերցմամբ պետք է արդեն ներկլանել վաղորդյան զեփյուռը, շունչը պահել ու էլ երբեք չարտաշնչել և գլխիվայր դիրք ընդունած 7 րոպե և վայրկյան անթարթ նայել Մատյան-Դարանին: Հետո, ինչ խոսք, անհրաժեշտ է ճիշտ երեք թերթ Նարեկ կարդալ և հեռագիր հղել դեպի խնոցի և կոյուղամբար:
Միջանկյալ ասեմ, որ Ձեր
հեզ ծառան նախընտրում է խումհարից ելնել անշաքար թունդ թեյով:
Եվ
կիտրոնով:

Խումհարից ելա՞նքԵրանություն է: Եկեք փորձենք Ագռավաքարի խնոցիներում հունցված առակների թե երեսով և թե դարձերեսով որոմազերծել մեր ինքնության ժանգը:
Ձեր
հեզ ծառան ծովահենային նավատորմի՞ղ է:
Ամենևին:
Ես
պարզապես հուսախռով մի մակույկ եմ, թիի փոխարեն ձեռքիս նշտար, երազներս էլ պատկերագրած առագաստին սույն մակույկի: Այլ կերպ ասած՝ բթամատից մինչև հոնքամեջ արմենոիդ եմ, խառնածին չեմ ամենևին: Խառնածինները անկարող են ընկալել Ագռավաքարի խնոցիների հևքը:

Գրեթե չունեմ կասկած, որ սույն առակաշարը ոմանց կողմից կնդունվի բութ սրերի ահարկու դիմակայությամբ: Անգամ գուցե ժամանակավրեպ փորձանք դառնա այն հրատարակող խենթ խմբագրի հեգ գլխին: Սակայն չէ որ ազգա-պետականափրկչական նշտարարները ԱՊԱՔԻՆՈՒՄ ԵՆ, չեն ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ:

Ահա նշտարը
Ահա
անուշադիրը

Այսօր մառախլապատ է քաղաքամայրը, 2019-ի ձյունեղ ձմեռը օրհնում է մեզ սառնաշաքար շարականներով և հանրահավաքի է հրավիրում ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ հրապարակում: Համահայկական հանրահավաքը երկրի կենտրոնում մի ասպատակիչ առավելության ունի՝ մետաքսափառ մառախուղը վարագուրել է հնարավորն ու անհնարինը, ձայները լսելի են, դեմքերն անտեսանելի են: Ձայները նվիրական ձոներգեր են հնչեցնում, դեմքերը պատսպարվում են նույն դիմակի տակ:
Դիմակ,
դանակ, դմակ, դագանակ

Մառախուղը խորհո՞ւրդ է խորին, թե՞ պատվիրան է ի մոռացում: Սա է օրվա, տարվա և հայոց դարերի գերթնջուկը:

Գերթնջուկն, ի դեպ, մի թուջեձույլ գավազան է և մերթընդմերթ հարվածում է խորհուրդն անտեսող և պատվիրանը մերժող հակա-Արմենոիդի թե ՛ աջ այտին, թե՛ ձախ աչքին: Եվ ահա մենք 2019-ի վաղ գարնանը (նմանապես Կարսի անկման օրը և այն պահին, երբ Գետադարձը վաճառեց երկիրը ևևև այնուհետև:)
Դիմակ,
դանակ, դմակ, դագանակ

Մենք ազգովի դիրքավորվել ենք Հրապարակի հարավային, Մասսհայաց հանգույցում, յուրաքանչյուրս մեր անձնական խրամատում՝ հենված մեր ձախ ոտնաթաթին, աջը գետնից վեր պարզած մեկուկես թիզ: Այստեղ է մեր ՔԱՎԱՐԱՆԸ: Նախկինում այստեղ պերճակերտ պատվանդանն էր, այսօր կանաչագեղ և խիստ հյութեղ ԽՈՏՀԱՐՔհամաերկրային մի սիզամարգ, շատ հարմար մի վայր, ուր կարելի է պառկել բերանքսիվար և փորձել լուծել ահա այս պատմաքաղաքական, հոգևոր-մտավոր, որկորա-մշակութային ԳԵՐԹՆՋՈՒԿԸ:

Ինչու ենք մենք վասն պետականակերտման մղվող վերջին հաղթական պատերազմում սիրահոժար ծնկի եկել՝ չէ՞ որ ժամանակին Հայկը զգետնեց Բելին: Հայկը, հիշենք, խարտյաշահեր և արծաթամորուս սեգահասակ հայկազուն էր, անարատ էր ինչպես լյառը ԱՐ-ԱՐ-ԱՏ:

Բելը, ինչ խոսք, որոմասիրտ մի դևիկ էր, Ոսկե հորթի նենգ զավակը:
Ահա՛
Բելը:
Ահա՛
Հայկը:
Միով
բանիվ (արդեն հազարերորդ և 1 անգամ) եկեք կերտենք ազգա-պետականափրկչական եռանիվ մի հեծանիվ, սանձենք այն և հերկենք մեր լեռները և կիրճերը մեր:
Հերկեցինք:
Այժմ զմայլելի խանդավառությամբ հանգրվանենք Նախշուն խոտհարքում հառնող ծղոտե կախաղանի ստվերում:
Հանգրվանեցինք:
Այժմ
ժամն է, որ մտորենք ու դարձի գանք, զի մեր ձախ կրունկը, ճիշտ է, արյունածորում է, սակայն չէ՞ որ թուջեձույլ են մեր կողոսկրերը: Բայց մեր լյարդը. Տեր իմ Երկնավոր, սարդոստայն-վանդակում պատսպարված մի խլրտուն և երգեցիկ պիրկ թմբուկ է, որը մի հրեղեն հավք-թռչուն կտցահարում էանխռով ռիթմով:

Ոսկե Հա՞վքն է:
Բլբո՞ւլն
է Հազարան:
Ավաղ, ‹‹
Աէրացիայի›› կոյուղաամբարի պահապան Բայղուշն է նա:

Ահա բայղուշը
Ուրեմն՝ ի
գործ, քանի վերջին, գորշ ու դեղին տերևները հողմացրիվ չեն եղել երկրագնդով մեկ:
Ահա
տերևները
Առակ №1-
ըԴուք այն կընթերցեք օրեր անց:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ