Այսօր կիպրացի գործընկեր Սավաս Անգելիդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Սիրիայում մեր զինվորականության իրականացրած մարդասիրական առաքելությանն ու նշել, որ այն օրենքի շրջանակներում է. «Եթե լինեն այնպիսի հանգամանքներ, որ ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա, Հայաստանը դա նույնպես օրենքի տառին համապատասխան կանի: Իհարկե, որոշման ընդունման ժամանակ կաշխատենք համագործակցել նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ»: