Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու և տեղափոխելու պլաններ ունի՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին. «Այո, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հետ կապված նման պլաններ ունենք»: