Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի նախագահ Նինո Զամբախիձեի հայտարարության համաձայն, որն ԱՄՆ-ում ներկա է գտնվել կին առաջնորդների հետ Դոնալդ Թրամփի հանդիպմանը, Իվանկա Թրամփը խոստացել է, որ Վրաստան կայցելի և տեղում կծանոթանա այն նախագծերի հետ, որոնք ամերիկյան պետությունն իրականացնում է Վրաստանում:

ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն ընդունել է տարբեր երկրներից ժամանած կին առաջնորդների, այդ թվում՝ Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի ղեկավարին: Զամբախիձեն նախագահ Թրամփին ու ներկաներին պատմել է այն մասին, թե ինչպես է իր կյանքը փոխել ԱՄՆ կառավարությունից ստացած դրամաշնորհը