Նյու Դելիի հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի պատճառով մահացել է 17 մարդ։ «Arpit Palace» հյուրանոցում բռնկված հրդեհը տարածվել է միանգամից։ Մի քանի ժամ ջանասիրաբար աշխատելուց հետո հրշեջներին հաջողվել է փրկել 35 մարդու կյանք։ Փոխոստիկանապետը նշել է, որ դեռ պարզվում են հրդեհի պատճառները։

Նշենք, որ հրդեհները հաճախակի երևույթ են Հնդկաստանի հյուրանոցներում և ժամանցային վայրերում, քանի որ կառույցների անվտանգության պայմանները պատշաճ կերպով պահպանված չեն։

Նադեժդա ԴԱԼՅԱՆ