Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի անդամները հայտարարել են, որ կառավարության ղեկավար Թերեզա Մեյը կարող է լքել պաշտոնը 2019 թվականի ամռանը։ Ինչպես հայտնում է The Sun-ը, վարչապետի որոշումը կարող է կապված լինել նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի իշխանության գալը կասեցնելու ցանկության հետ, ով հանդես է գալիս ԵՄ-ից թագավորության դուրս գալու Մեյի պլանի քննադատությամբ։ Կարծիք կա նաև, որ Մեյը ծրագրում է ամրապնդել իր դիրքերը վարչապետի պաշտոնում և ազդել իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնում իր իրավահաջորդի ընտրության վրա այն բանից հետո, երբ Brexit-ի շուրջ շահավետ գործարք կնքվի։