Մաքսանենգ ալկոհոլը Հնդկաստանում եղել է զանգվածային թունավորման պատճառ՝ տեղեկացնում է «ԻԱՆՍ» լրատվական գործակալությունը։ Վերջին երեք օրում մահացել է 97 մարդ։ Ըստ հրապարակման՝ փետրվարի 7-ին Նրանք Ուտարակհանդ եւ Ուտար-Պրադեշ նահանգների մի քանի գյուղերի բնակիչներ հուղարկավորության ժամանակ օգտագործել են այդ ալկոհոլը, որից հետո, արդեն մի քանի ժամ անց, սկսվել են վատ զգալ։ Ոստիկաններն այդ գյուղերում հայտնաբերել ու առգրավվել են 10 հազար լիտր մաքսանենգ սպիրտ։