Ինչպես արդեն հայտնի դարձավ, Արփինե Հովհաննիսյանը լքեց ՀՀԿ-ականների շարքերը։ Նախկին ՀՀԿ-ականը հայտնել է նաև, որ այսուհետ բացի փաստաբանական գործունեությունից մտադիր է զբաղվել նաև իրավապաշտպան գործունեությամբ, և նոր բացված հասարակական կազմակերպությունը հենց այդ նպատակով է:

Մամուլում էլ լուրեր են շրջանառվում, որ Հովհաննիսյանը, նախկինում լինելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար և բավական լավ կապեր ունենալով ԵԽԽՎ-ում, հիմա ուզում է այդ հասարակական կազմակերպության միջոցով ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովին ներկայացնել այն մտահոգությունները, որոնց մասին արդեն մի քանի անգամ խոսել է մամուլում:

Մոնիթորինգի հանձնաժողովի հաջորդ այցը Հայաստան սպասվում է մինչև մարտի 15-ը, և Հովհաննիսյանը պատրաստվում է հանձնաժողովի հետ հանդիպել ոչ թե որպես նախկին պատգամավոր, այլ արդեն որպես ՀԿ ղեկավար։ Թերևս հետաքրքիր է՝ ինչ մտահոգություններ և հարցեր նա կբարձրացնի այնտեղ և ի վերջո ում շահերն է պաշտպանելու իր ՀԿ-ում գործունեություն ծավալելիս։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ