Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կրկին խոսել է Լեռնային Ղարաբաղին «լայն ինքնավարություն տրամադրելու» Բաքվի դիրքորոշման մասին։ Վերջինս The Korea Times-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ հայկական զորքերն այս տարի դուրս կբերվեն Ադրբեջանի «գրավյալ տարածքներից»։

«Հայաստանի ներկա ղեկավարությունը պետք է ցուցաբերի քաղաքական կամք հակամարտությունը կարգավորելու համար՝ հանուն խաղաղության կայացման, կայունության և զարգացման։ Մենք հույս ունենք, որ այս տարի որոշակի առաջընթաց կունենանք հայկական զորքերի՝ գրավյալ տարածքներից դուրս բերման և երկու երկրներ միջև հարաբերությունների նորմալացման առնչությամբ», - ասել է Մամեդյարովը։