ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին՝ տեղեկացնում է նախարարության լրատվականը։ Նշվում է, որ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում բժիշկներից ու ականազերծման մասնագետներից բաղկացած ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները։

«Քննարկվել են նաև ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», -ասված է հաղորդագրության մեջ։