Ալաբամա նահանգից հանրապետական սենատոր Ռիչարդ Շելբին պատմել է, որ Կոնգրեսում դեմոկրատական ու հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչներին հաջողվել է համաձայնության գալ երկրի սահմանների անվտանգության ապահովման հարցում՝ գրում է The Hill-ը: Սենատորի խոսքերով՝ երեկոն հաջող է եղել, կողմերը կարողացել են գալ համաձայնության, սակայն մանրամասներ չեն նշվում: Այս պայմանավորվածությունը ամերիկյան կառավարությանը փաստորեն հնարավորության կտա խուսափել ևս մեկ շաթդաունից: