Գերմանացիներն ավելի շատ հավատում են Միացյալ Նահանգների, քան Ռուսաստանի ու Չինաստանի կողմից հետևելիք սպառնալիքներին՝ հաղորդում է ZDF-ը՝ նշելով, որ ուսումնասիրությունների արդյունքով գերմանացիների 49 տոկոսն անհանգստացած է ԱՄՆ-ի աճող ազդեղությունից ու հզորությունից: Չինաստանից տագնապողները հարցվածների 33 տոկոսն են կազմում ու միայն 30 տոկոսն է նման զգացումներ տածում Ռուսաստանի նկատմամբ: Կան հետաքրքրություն ներկայացնող և այլ ցուցանիշներ: Այսպես՝ ռեսպոնդենտների 10 տոկոսն է վստահում ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին, մինչդեռ Պուտինին ու Սի Ցզինպինին՝ համապատասխանաբար 35 և 30 տոկոսը: