Երեկ ԵԿՄ վարչությունում ԵԿՄ փոխնախագահների, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարների, վարչության անդամների, երկրապահի ակունքներում կանգնած կամավորական ջոկատների մի շարք հրամանատարների մասնակցությամբ տեղի է ունեցել հավաք: Մասնակիցները միաձայն որոշել են առաջիկայում սպասվելիք արտահերթ ընտրություններում ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրել «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը: