Այսօր-վաղը Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի առաջին հանդիպումների օրերն են: Այսօր կունենանք «Մանչեստր Յունքայթեդ»-«Պարի Սեն Ժերմեն», «Ռոմա»-«Պորտու», վաղը՝ «Այաքս»-«Ռեալ» Մադրիդ, «Տոտենհեմ»-Դորտմունդի «Բորուսիա» մրցավեճերը վայելելու հնարավորություն: Ի դեմս «Մանչեստր Յունքայթեդ»-«Պարի Սեն Ժերմեն» և «Տոտենհեմ»-Դորտմունդի «Բորուսիա» դիմակայությունների յուրաքանչյուր օրվա համար ապահովված է գերմրցակցություն: Այնպես որ՝ խորհուրդ է տրվում համաշխարհային ֆուտբոլի հետ հանդիպման առիթը բաց չթողնել: