Արա Վարդանյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում․«Համոզված եմ, որ ամեն ինչ սկսվում է առաջին հայացքից անմեղ թվացող քննարկումներից։ Այսօր հանրայինի եթերում քննարկման առարկա է դարձել մեր Առաքելական Եկեղեցու պատմության առարկայի լինել չլինելը, հոգևորականների դպրոց մուտք գործելու օրինականությունը և այլն։ Լավ, այսքա՜ն լիբերալ ե՞րբ դարձանք։ Կարո՞ղ է ազատություն բառը սկսել ենք սխալ հասկանալ, թե ուղղակի էլ չգիտենք ազատության հետ ինչ անենք։ Ժող ջան, ամեն ինչն իր չափն ունի։ Հերիք եղավ բռնաբարեք մեր ազգային գրեթե բոլոր արժեքները։ Լավ ինչու՞, նպատակը որն է։ Ուզու՞մ ենք քրիստոնեությունն էլ արմատախիլ անենք, որ ինչ..... Չեմ էլ կասկածում, շուտով ականատեսն ենք լինելու միասեռ ամուսնությունների, թմրամոլության և այլ "վեհ" գաղափարների մասին քննարկումների։ Յուրաքանչյուր քննարկման տակ միշտ ընկած է շատ պարզ տրամաբանություն՝ ժողովրդին քիչ-քիչ հրամցնել այն տեսլականը, որն ընդունված է այս պահին։ Գիտակցելով այս պարզ իրողությունը` բոլորս էլ սկսում ենք հասկանալ թե դեպի ինչ արժեքային համակարգ ենք շատ արագ գնում։ է՜հ, ի՞նչ ասեմ, տարիներ անց մենք ունենալու ենք շատ կասկածելի արժեքների վրա հիմնված հասարակություն և ինչ չափորոշիչներով են մարդիկ իրար գնահատելու, իրար հետ հարաբերվելու և ընդհանրապես ապրելու, իրոք, անհասկանալի է։ Կասկած չեմ ունեցել և չունեմ, որ կան թեմաներ, որոնք ուղղակի քննարկումների ենթակա չեն. ցանկացած նման քննարկում միմիայն թուլացնելու է մեր ազգային ոգին։ Համբերություն բոլորիս»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: