ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միʹ արեք, պարոնայք։ Սիրելի հայրենակիցներ, թեʹ ապրիլի 17-ին, թեʹ մայիսի 1-ին, վարչապետի ընտրության ժամանակ, ԱԺ- ում ելույթ եմ ունեցել ու նշել, որ մեր հայրենիքի թիվ մեկ մարտահրավերը ոչ թե կոռուպցիան է, այլ անվտանգության մարտահրավերները։ Հայաստանը գտնվել ու գտնվում է աշխարհաքաղաքական բախման խաչմերուկում։ Եվ մեր բոլոր ժամանակների իշխանությունները պարտավոր են վարել կշռադատված քաղաքականություն։

Նիկոլի իշխանազավթումից հետո, Հայաստանի առջև ծառացել են նոր մարտահրավերներ։ Անփորձ ու անհեռատես իշխանությունը ՀԱՊԿ ում դարձավ օտար և “изгой”: Հիմա Նիկոլը, շրջանցելով ԱԺ ն, Սիրիա զորք է ուղարկում։ Չեմ հասկանում, մեր երկրում էլ ԱԺ չկա՞։ Ով ինչ ուզում, ոնց ուզում անում է։ Այսպես այլևս չի կարող շարունակվել։ Նիկոլի իշխանության մեկ օր ավել մնալը հարվածում է Հայաստանի ու Արցախի շահերին։

Հ.Գ. Թեʹ զինվորի սպանությունը թաքցնելու, և թեʹ Սիրիա զորախումբ ուղարկելու հիմնավորումները, ուղղակի ծիծաղելի են։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե «քայլողների» մանկապարտեզը»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: