Մուլտիպլիկատոր -…Ցավոք, այս իշխանությանը գովելու քիչ առիթ կա:
«Ժողովուրդ» -Մի քիչ շուտ չէ՞ նման դատողություններ անելու համար:
Մուլտիպլիկատոր -Չէի ասի: Խնդիրները, որոնք հրատապ լուծում են պահանջում, մնում են չլուծված: Խոսքն այն հարցերի մասին է, որոնք ժամանակին բարձրացնում էր ապագա իշխանությունը: Հետեւելով ժողովրդի շրջանում իշխող տրամադրություններին՝ արդեն նկատելի է, որ նրանք, ովքեր մեծ հույսեր ունեին, հիասթափվել են: Կան մարդիկ, որոնք դեռ էյֆորիայի մեջ են, բայց նրանց դրսեւորումներն արդեն հիվանդագին են: Կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է պահպանի իր քննադատական մտածողությունը, երբեք չի կարելի որեւէ բանի կուրորեն հավատալ: Իսկ հանրության այն հատվածը, որն ունակ է վերլուծելու, հասկանում է, որ ժամանակին տրված խոստումներն ու ներկայիս արդյունքները չեն համընկնում:
Հատված «
Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի և մուլտիպլիկատոր Դավիթ
Սահակյանցի զրույցից

Ասեմ նաև, որ այս մուլտիպլիկատորի դարդը ոչ թե ժողովուրդն է, այլ Քոչարյանի խափանման չխափանված միջոցը: Խնդրե՛մ, որ համոզվեք, մի հատված ևս այդ հարցազրույցից.
«Ժողովուրդ» -Մարտի մեկի գործով քննության ընթացքից ի՞նչ տպավորություններ ունեք:
Մուլտիպլիկատոր -Չեմ հասկանում Քոչարյանին կալանքի տակ պահելու իմաստը, իսկ պատճառաբանությունները համոզիչ չեն: Նա այն մարդը չէ, որը կարող է, ասենք, փախչել: Բացի այդ՝ պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել եւ պատասխանատվության ենթարկել Մարտի մեկի գործով մյուս դերակատարներին եւս: Մարդիկ, որոնք հրահրել են ժողովրդին, այսօր պաշտոններ են ստանում: Այնինչ եթե կան մեղավորներ, ուրեմն՝ երկու կողմից էլ:

Առհասարակ Քոչարյանի ու Սերժի օրոք «փայլատակած» մեր «մշակութային շատ գործիչներ» ինձ հշեցնում են Բուրատինոյին ու իր «կոլեգաներին»՝ Կարաբաս-Բարաբասի ստեղծած թատրոնում: Եւ ուստի Բուրատինոն ախր, որ ուզենար էլ, կարա՞ր՝ ուրանար պապա Կառլոյի ամագն իր ստեղծման գործում:
Եկե՛ք հիշենք այս գործիչների ստեղծման գործում ամագ ունեցող նաև ուրի՛շ հայտնի անուններ: Օրինակ՝ հենց հիշյալ Կարաբասի՛ անունը:

Բանն այն է, որ ահա՛ թե ինչպես էր նախկինում ծեփվում մեր «մշակույթի» ցանկացած «գործիչ»: Պապա Կառլոն մի հատ դում փետ էր առնում, տաշում, դրանից ինչ որ ստացվում էր, տանում էր Կարաբասին ներկայացնում, եթե սա էլ էր իր «դաբրոն» տալիս, էդ տաշածն ընդունվում էր «Կարաբասի թատրոն» ու սկսում խաղալ: Կարևորը, որ ջրի էրեսն էր մնում, չէր սկում:

Բայց ասեմ, որ էն տիկնիկները մե՛ր «տիկնիկներից» հազար անգամ ավելի շատ ինքնասիրություն ու թասիբ ունեին, քանզի նրանք գոնե ընդվզում էին: Ու իրենց էդ ընդվզման արդյունքում վերջը տվին, Կարաբասին անդազահան արին, թախտից գլորեցին:

Մերոնք ուրիշ էին: Իրանց համար «բեմ» կար, տակները չոր էին, ջեբներն ու ստամոքսները պայթում էին. դո՜ւմ-դո՜ւմ՝ էդքան է՞լ դում, որ դնեին, իրանց կերակրողին բան ասեին. ավելի լավ չէ՞ր՝ էսօրվա նման դրանց գովքն անեին, դիմացը գրանտ ստանային, դիմացը «սպոնսըր» իրանց հատկացնեին, որ իրանք էլ իրանց «Ճ» կլասի «կլասիկ գոհար ու գլուխգործոցներն» ստեղծեին, մնացած՝ չփչացրա՛ծ փողով էլ իրանց համար կոմֆորտ ստեղծեին:

Հլա մի հատ հետադարձ հայա՛ցք նետիր, ժողովո՛ւրդ, ու մի հատ նորից լա՜վ նայիր դրանց անցած ճանապարհին: Տե՛ս ինչքան «Մալվինա» ու «Պիեռո», ինչքան «Բուրատինո» ու, էն շան անունն ինչ է՞ր, հա՛, «Արտեմո՛ն» կար մերժված Կարաբասի էսօր անտեր մնացած, մերժված «թատրոնում»: Բա դրա՜նք էին մեր մշակույթի երեկվա գործիչները, ուրիշ էլ ո՞վ էր, դրանցից բացի, «բեմ» ելնում: Մի նոր Վահրամ Փափազյա՞ն կար էդ «բեմին», թե՞ մի նոր Մհեր Մկրտչյան, մի նոր Հենրիկ Մալյա՞ն կար, թե՞ մի նոր Վարդան Աճեմյան

Ընդ որում՝ ասեմ, որ էդ «բեմին» ու դրա «կուլիսներում» ոչ մի բանի դեֆիցիտ ու պակասություն երբեք չկար:
Չէ՛, չափազանցրեցի՝
մի բանի դեֆիցիտ կա՛ր. տաղանդի:
Բայց
Քոչարյանի կամ Սերժի՞ տանձին էր էդ տաղանդը, թե՞ էդ անտաղանդների: Անտաղանդներին լրիվ ուրի՜շ բան էր պետք, էն էլ Կարաբասը» իրանց տալիս էր: Տաղանդն իրանց ինչի՞ն էր, որ դրա համար ներվ ու ժամանակ փչացնեին, «զայավկա՜» գրեին ու հլա մի բան էլ, ոնց որ էս աշխարհ գալիս, հիմա է՛լ մերժվեին: Քանզի էդ միակ «գրանտն» էր, որը ո՛չ Քոչն էր տալիս, ո՛չ Սերժն էր տալիս. էդ միակ «գրանտն» էր, որ Աստված էր տալիս: Եւ ուստի իրենց էդ բանը տվողի, ավելի ճիշտ՝ իրենց էդ բանը՝ տաղանդը, չտվողի՝ Աստծու հետ իրենք հե՜չ չունեին, ու դրա համար սենց անաստված երեսպաշտություն են անում:

Բա անաստվածություն չէ, ի՞նչ է, երբ ա՛յն մարդկանց անունից ես խոսում ու ասում «մարդիկ հիասթափվել են», որոնց հավաքական ձայնը Աստծո՛ւ կողմից է:
Բա
ո՞նց, չե՞ք լսել. ձայն բազմաց՝ ձայն Աստծո՛ւ:
Ու
դուք ո՞վ էղաք, որ էդ բազմաց անունից անպատասխանատու հայտարարություն անեք:
Քոչի
ու Սերժի փեշերը, որ պինդ բռնել էիք, չլինի՞ խառնեցիք Երկնային թագավորի պատմուճանի՛ փեշերի հետ ու ձեր էդ դո՛ւմ, փետից տաշա՛ծ ձեր էդ գլխներում ձեզ Աստծուն «ասոբը պռիբլիժոննիյ» երևակայեցիք:

Կա՛մ, անաստվածություն չէ, ի՞նչ է, երբ 20 տարի խուլ ու համրի պես ապրում ես՝ քեզ պահողների ձեռքին նայելով, ու, բնականաբար, մի հատ թթու բան էդ 20 տարում ոչ մի մշակույթի ոչ մի ղեկավարի չես ասում, իսկ 20 օրական ղեկավարներից սկսում նե՜նց շտապ ու նե՜նց վերամբարձ տոնով պահանջել, ոնց որ թե ողջ կյանքդ էդպես այլախո՜հ ես եղել, պահանջնե՜ր դրել, էդ դրածիդ էրեսից տանջվե՜լ-հալածվե՜լ: Ախր ձեզ որ մնար, դուք էս գանգատն էլ դժվար անեիք, հակառակը, հիմա էլ նորերի՛ն մոտենալու «պադխոդ» կփնտրեիք: Ուղղակի ճա՜ր չունեք, որ չգանգատվեք, քանզի ձեր երեկվա կերակրողնե՛րը ձեզ կանչեցին հաշիվ տալու, ձեզ ասին՝ «դավա՜յծե, արա՜, օտռաբա՜տիվայծե, արա՜. բա ձեզ մուֆտա էի՞նք ըտենց ճոխ պահում. կարող է՞ գիտեիք՝ ձեր էդ աջբատես «սիրուն» աչքերի կամ ձեր «դեֆիցիտ» տաղանդի համար էինք ձեզ ըտենց պահում. ոչ է՛ն ունեիք, ոչ էլ է՛ն ունեիք, ընենց որ պիրյո՜դ, օտռաբա՜տիվայծե, թե չէ հատուկ «պապկեքում», պահված ձեր իրակա՛ն «ֆեյսերը» կգցենք Ֆեյսբուք» …

Դե ձեր ճարն էլ ի՞նչ: Ճարահատ ամեն մեկդ սենց վեր է կենում ու մի հատ «դեժուռնի» «ընդվզում» անում, իրա «ֆեյսկանտրոլն» է էս ձևով անցնում:
Առա՛յժմ
անցնում:
Թեպետ
մի կարգին արդյունքի ձեզանից ոչ մեկն էլ, ավա՜ղ, չի հասնում, «լավագույն» դեպքում, Բուրատինոյի պես քիթն ամեն տեղ խոթելու արդյունքում, քի՛թն է սենց թանաքոտում:
Դրանից
զատ ուրիշ բանի չեք հասնում:
Ու
գիտե՞ք ինչու չեք հասնում: Որովհետև դրա համար էլ էլի ա՜յ էն «գրանտից» է պետք, որը ձեզ Երկնային Տերը մերժեց-չտվեց, իսկ ձեր ստեղի՛՝ երկրայի՛ն տերերն էլ չունեին, որ տային:
Ո՜նց
թե, մոռացա՞ք՝ ինչ «գրանտ». մոռացաք՝ նորի՜ց հիշեցնեմ. տաղա՛նդ:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ