«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսինքն, ինչպե՞ս թե գաղտնի չենք պահել, ուղղակի չենք հայտնել: Հարգելի Քննչական կոմիտե, իսկ դուք գործ հարուցել ե՞ք զինվորի մահվան դեպքի առիթով, թե՞ հետևել եք Պաշտպանության նախարարության չհայտնելու գործելաոճին: Երկու դեպքում էլ դուք խնդիր ունեք: Հատկապես վերջին դեպքում: Հարգելի ՊՆ, իսկ է՞լ ինչը հարկ չեք համարել հայտնել: Իսկ կարո՞ղ է իրականությանը համապատասխանում են էն շշուկները, լուրերը, որ Նախիջևանի սահմանից ադրբեջանցիները ահագին առաջ են եկել, ուղղակի դուք ոչ թե գաղտնի եք պահել, այլ` չեք հայտնել: Իսկ կարո՞ղ է իրականությանը չեն համապասխանում պաշտոնական հաղորդագրությունները, որ վերջին ամիսներին հարաբերական անդորր է սահմանին և իրականում մենք էլի զոհեր ունենք, ուղղակի դուք ոչ թե գաղտնի եք պահում, այլ` չեք հայտնում»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: