Սկուդետեի հերթական տուրում հերթական հաղթանակն է տոնել երկրի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնը: Արտագնայում «ծեր սինյորան» երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել «Սասուոլոյին» ու 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից» առաջ լինելով 11 միավորով: Իր հերթական գոլն է խփել Քրիշտիանու Ռոնալդուն: