Վրաստանի երրորդ նախագահ Միխաիլ Սահակաշվիլին փաստորեն իր խոսքի տերը եղավ. իր վերադարձը երկար սպասեցնել չտվեց։ Երեկ նա իր աջակիցների հետ միասին Բելգիայի Լյեժ քաղաքում, Կոնգրեսի պալատում, «Միասին՝ տուն» կարգախոսով հավաք է կազմակերպել: Աշխարհի տարբեր քաղաքներից եկած վրացիների հետ Սահակաշվիլին, ինչպես նախապես հայտարարվել էր, քննարկել է այլընտրանքային կառավարություն ստեղծելու հարցը:

«Վրաստանն անպայման հաղթելու է, քանի որ Սուրբ Գևորգը չի հեռացել, շարունակում է մնալ մեր հովանավորը: Բարին պետք է հաղթի չարին, լույսը կհաղթի խավարը, և մենք բոլորս կվերադառնանք տունՍա միայն համաշխարհային ժողովների սկիզբն է: Մեր հաջորդ հանդիպումը կլինի Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր: Վերջնական՝ հիմնական հանդիպումը կլինի Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում: Մեզ մոտ ամեն ինչ կստացվի: Բոլոր ճանապարհները տանում են Թբիլիսի, դեպի հաղթանակ և Վրաստանի ապագա», -հայտարարել է Միխաիլ Սահակաշվիլին:

Սակայն նշենք, որ Վրաստանի երրորդ նախագահի «վերադարձի հանդիպման» ժամանակ միջադեպ է տեղի ունեցել նրա համախոհների և Կոնգրեսի պալատի մոտ հավաքված նրա ընդդիմադիրների միջև: Սահակաշվիլիի կողմնակիցնրը պղպեղի լուծույթ են փչել նրանց դեմքին՝ արգելելով ընդդիմադիրների մուտքը սրահ:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ