Փետրվարի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը 51-ամյա Սամվել Դավթյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառման միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Քրեական օրենսգրքի 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով Ս. Դավթյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափի կաշառքի համար: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, Ս. Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել երկամսյա կալանքը: Ըստ աղբյուրի՝ Ս. Դավթյանը աշխատում է Տավուշի մարզպետարանի Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ: