Լևոն Չուկակլյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հեղափոխության շնորհիվ պաշտոնի եկած անձինք կան, ովքեր իրենց անձը նույնացրել են հեղափոխության հետ և վաստակել կոմֆորմիստի 《վեհանձն》կոչումը (դե փափուկ ու տաք աթոռը թելադրում է, ի՞նչ անես)։ Նրանք մոռացել են հեղափոխության շարժիչ ուժի` ուսանողության մասին։ Հիշեցնում եմ` նրանք կան և չեն մոռացել իրենց պահանջների մասին։ Նրանք կրկին անգամ հաղթելու են և այս անգամ պարոնա՛յք, սխալվողը լինելու է ձեր կոմֆորմիստ տեսակը»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: