«Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ զինված հարձակման ժամանակ Բժշկական կենտրոնում մահացել է իրավորած 21-ամյա Ջիվան Հարությունյանը մահացել է հիվանդանոցում։ Նա ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի ազգականներից է։

Հիշեցնենք, որ զինված հարձակումը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի լույս 29-ի գիշերը։ Վիճաբանությունը վերածվել է զինված բախման, հնչել են կրակոցներ։ Արդյունքում՝ վիրավորվել է 8 անձ, որոնցից մեկը՝ Մելիք Մանուկյանի զարմիկի ընկերը, ստացած վնասվածքներից հիվանդանոցի ճանապարհին մահացել է, ազգականը՝ 21-ամյա Ջիվան Հարությունյանը, գլխի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխվել բժշկական կենտրոն։ Այս օրերին բժիշկները փորձում էին փրկել երիտասարդի կյանքը, բայց չհաջողվեց։