Երեկ ուշ երեկոյան Իսպանիայի առաջնության հերթական տուրի շրջանակներում կատալոնյան «Բարսելոնը» հյուրընկալվել է Բիլբաոյի «Աթլետիկին» ու մրցակցությունն ավարտել գոլազուրկ ոչ-ոքիով: Հանուն ճշմարտության ասենք, որ առաջատարին ոչնչով չի զիջել բասկյան թիմը: Ավելին, եթե չլիներ Տեր Շտեգենի գերազանց խաղը, «Բարսելոնը» խաղադաշտից կարող էր և պարտված հեռանալ: Բոլոր դեպքերում փաստենք, որ երկրորդ դիմակայությունն անընդմեջ կատալոնյան ակումբը միավոր է կորցնում: Եվ այսուհանդերձ Վալվերդեի սաները 51 միավորով միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը: