Անգլիական պրեմիեր լիգայի հերթական տուրի շրջանակներում «Չելսիին» հյուրընկալած «Մանչեստր Սիթին» պարզապես ջախջախել է «ազնվականներին»: Վեց գնդակի տարբերությամբ հաշիվ երբևիցե չէր գրանցվել այս թիմերի մրցակցության պատմության մեջ: «Քաղաքաբնակներից» հերթական հեթ տրիկն է ձևակերպել Սերխիո Ագուերոն: Այս խաղից հետո 65 միավոր վաստակած «Սիթին» նորից գլխավորեց առաջնության աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաև մեկ խաղ պակաս անցկացրած «Լիվերպուլը», որը Խոսեպ Գվարդիոլայի թիմին զիջում է լրացուցիչ գործակիցների հաշվարկով: